Ինչպես չեք ամաչում խեղաթյուրել սեփական վարչապետի ասած խոսքերի իմաստը. Զախարովա

 

«Ինչպես չեք ամաչում խեղաթյուրել սեփական վարչապետի ասած խոսքերի իմաստը. դա ֆորումի ամենապոզիտիվ եւ ամենից շատ ցիտված խոսքն էր՝ ուղիղ եւ հստակ բարդ երեւույթների մասին: Ամեն ինչ ուղղակի հանճարեղ է»,-գրել է Զախարովան:

Զախարովան խմբագրել է իր գրառումը։

Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքի իր էջում ժամեր առաջ մեջբերել էր Նիկոլ Փաշինյանի՝ Պետերբուրգում կայացած ֆորումի ժամանակ ասված ելույթի խոսքերից մի հատված՝ գրելով.

 

«Նիկոլ Փաշինյանը՝ պիտերյան ֆորումին. «Երբ բոլորը դժգոհ են, հարկավոր է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»»:

 

Զախարովայի գրառումը բուռն մեկնաբանությունների եւ քննարկումների առիթ էր դարձել, անգամ պահանջում էին Զախարովայի ներողությունը՝ հայերից ու վարչապետից՝ նրա խոսքերը վիրավորանք գնահատելով բարեկամ ժողովրդի նկատմամբ:

Արձագանքելով թեժ մեկնաբանություններին, Զախարովան պատասխանել է, որ այդ արտահայտությունն արդեն իր կարգախոսն է՝ պոզիտիվ, ուղիղ եւ կոլորիտային:

«Ինչպես չեք ամաչում խեղաթյուրել սեփական վարչապետի ասած խոսքերի իմաստը. դա ֆորումի ամենապոզիտիվ եւ ամենից շատ ցիտված խոսքն էր՝ ուղիղ եւ հստակ բարդ երեւույթների մասին: Ամեն ինչ ուղղակի հանճարեղ է»,-գրել է Զախարովան:

 

Բացի այդ, մեկնաբանությունից րոպեներ անց Զախարովան խմբագրել է իր գրառումը՝ հետգրությամբ ավելացնելով.

«Ինձ խնդրել են հայտնել իմ վերաբերմունքը արտահայտության մասին. պարզության համար մեջբերում եմ միտքն ամբողջությամբ. «Երբ իրավիճակն այնպիսին է, որ բոլորը դժգոհ են, հարկավոր է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն:

Դրա համար կա միայն մեկ ճանապարհ՝ այն կոչվում է գնալ փոխզիջման: Պետք է աշխատել փոխզիջման վրա: Փոխզիջման հասնելու համար հարկավոր է փոխադարձ վստահություն: Ինչպես ասել է Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ հասկանալ միմյանց հետաքրքրությունները եւ հարգել դրանք»:

Վերջում Զախարովան գրել է, որ իրականում ինքը մեջբերել է Փաշինյանի խոսքերը, քանի որ դրանք իրեն չափազանց դուր են եկել:

Be the first to comment on "Ինչպես չեք ամաչում խեղաթյուրել սեփական վարչապետի ասած խոսքերի իմաստը. Զախարովա"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ