Էրդողանի խորհրդականը սպառնացել է հայերին

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յալչըն Թոփչուն մեկնաբանել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի թվիթերյան գրառումը Ստամբուլը կրկին Կոստանդնուպոլիս դարձնելու մասին:

 

«Դուք չեք կարողանա դա անել: Ենթադրենք, որ դա տեղի ունեցավ, սակայն նույնիսկ այդ դեպքում բացառվում է, որ դուք դա կտեսնեք, քանի որ ձեզանից ոչ ոքի գլուխն ուսերին չի լինի», — Rusarminfo-ի փոխանցմամբ՝ իր թվիթերյան էջում գրել է Էրդողանի խորհրդականը:

 

Հիշեցնենք, որ օրերս Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սոցցանցում հրապարակել էր Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի լուսանկարը՝ հունական և հայկական դրոշներով և «Ստամբուլը կրկին Կոստանդնուպոլիս դարձնել» գրությամբ:

https://www.tert.am/am/news/2019/06/07/Turkish-counselor/3019838

Be the first to comment on "Էրդողանի խորհրդականը սպառնացել է հայերին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ