Մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, բայց էլի ինչ-որ բան ստանալու հույս ունենք. Փաշինյան

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել է զենքի մատակարարման հարցը։

 

«Մենք լավ համագործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում եւ, իհարկե, մենք ինչ-որ պայմանավորվածություններ ունենք։ Եվ ես կարծում եմ, որ մեր հարաբերություններն այդ ոլորտում զարգանում են պլանաչափ»,- ասել է Փաշինյանը ՌԻԱ «Նովոստի»-ի հարցազրույցում։

Պատասխանելով հարցին, թե քննարկվել է արդյոք հանդիպման ընթացքում Երեւանին «Իսկանդեր» նոր համալիրների մատակարարման հարցը, Փաշինյանն ասել է, որ Հայաստանը դրանցից բավականաչափ ունի։ «Մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք։ Բայց մենք հույս ունենք էլի ինչ-որ բան ստանալ։ Ոչ փոքր»,- նշել է Հայաստանի վարչապետը։

 

Be the first to comment on "Մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, բայց էլի ինչ-որ բան ստանալու հույս ունենք. Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ