2008-ի մարտի 1-ի երեկոյան ինձ զանգել, հրավիրել են կառավարություն. Ծառուկյան

 

Ես էլ ոչ հաստատում եմ, ոչ բացառում։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հարցաքննվել է «Մարտի 1-ի» գործով։

«Ես ինչ կարգավիճակ կարող եմ… համապատասխան փորձեք ճշտել քննչական մարմիններից»,–նշեց նա։

 

Ծառուկյանը վերահաստատեց նախկինում իր խոսքերը, որ եթե ինքը կապ ունի, «Մարտի 1»–ի հետ, պետք է հրապարակային գնդակահարեն. «Այդ ապացուցելու դեպքում հրապարակում պետք է գնդակահարեն։ Ծառուկյանը «Մարտի 1-ի» հետ կապ չի ունեցել, Ծառուկյանն առաջին օրվանից ասել է՝ պետք է խումբ ստեղծվի, մեղավորները պատժվեն»։

Ծառուկյանը այնուամենայնիվ խոստովանեց՝ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան իրենց կառավարությունից զանգել են եւ հրավիրել են հանդիպման, սակայն դժվարացավ նշել, թե ով է եղել հրավիրողը.

 

«Միայն զանգ է եղել կառավարությունից, մարտի 1-ի երեկոյան հրավիրել են կառավարության շենք, որը գնացել եմ այնտեղ, որ պետք է հարց քննարկվել, որը եղել եմ կես ժամ կամ 25 րոպե, որը տեսնելով խառնաշփոթ վիճակ, ես թողել գնացել եմ, կառավարությունից ինձ տեղեկացրեցին, որ հանդիպում է լինելու եւ քննարկում է լինելու։ Ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել, ես թողել գնացել եմ»,–նշեց նա։

Be the first to comment on "2008-ի մարտի 1-ի երեկոյան ինձ զանգել, հրավիրել են կառավարություն. Ծառուկյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ