Այո, տարբեր են մեղադրանքները… և ահա այստեղ արդեն մոռացվում են ժողովրդավարական արժեքները․․․

 

2016թ․ կալանավորվեց Հաց Բերողը (Արթուր Սարգսյան), արցախյան պատերազմի մասնակից։

Նույն 2016թ․ փոխվեց խափանման միջոցը և Հաց Բերողն ազատվեց կալանքից (կարծեմ առողջական խնդիրների պատճառով)։

2017թ․ ինչ-ինչ պատճառներով նրան նորից կալանավորեցին, որն էլ Հաց Բերողի մահվան պատճառ դարձավ։ 2018թ․ կալանավորվեց գեներալ Մանվել Գրիգորյանը, արցախյան պատերազմի մասնակից։

 

Նույն 2018թ․ փոխվեց խափանման միջոցը և գեներալը գրավով ազատվեց կալանքից։ 2019թ․ ինչ-ինչ պատճառներով նրան նորից կալանավորեցին, որն էլ գեներալի․․․

Ավետիք Իշխանյան

 

Հ․Գ․ Այո, տարբեր են մեղադրանքները, Հաց բերողը հասարակության համար հերոս է, գեներալը հակահերոս (այդպիսին է եղել նաև ինձ համար) և ահա այստեղ արդեն մոռացվում են ժողովրդավարական արժեքները՝ մարդու իրավունքներ, խտրականության բացառում և այլն։

Այո, տարբեր են մեղադրանքները… և ահա այստեղ արդեն մոռացվում են ժողովրդավարական արժեքները․․․

Be the first to comment on "Այո, տարբեր են մեղադրանքները… և ահա այստեղ արդեն մոռացվում են ժողովրդավարական արժեքները․․․"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ