Ադրբեջանը նավթի բոչկայի վրա է նստած, մենք ունենք նրան խփելու ու վառելու հնարավորությունը. Արկադի Տեր–Թադեւոսյան

 

Հայաստանի եւ Արցախի մեջ ռազմավարական դաշինքը կա, այդ դաշինքը պետք է ամրապնդել։

 

«Մենք հաղթել ենք պատերազմում, սակայն պարտվել ենք դիվանագիտական ճակատում։ Մենք չպետք է նայենք թշնամուն, մենք այնքան հարցեր ունենք, մենք պետք է նայենք՝ որտեղ ենք սխալվել։ Մենք պետք է այնպիսի քայլեր անենք, որոնք մեզ թույլ կտան ուժեղանալ»,- նշեց նա։

Կոմանդոսի համար ընդունելի չէ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու թեզը, քանի որ «թուրքերի հիմնական նպատակը հայերին բնաջնջելն է»։

 

Հարձակողական մարտավարության եւ «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզի մասին խոսելով՝ Արկադի Տեր-Թադեւոսյանն ասաց, որ այն ինչ հայտարարել է պաշտպանության նախարարը, ճիշտ է, բայց այդ հայտարարությունը պետք է աներ ոչ թե ինքը, այլ երկրի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ինքն արդեն 10 տարի է՝ ասում է, որ պետք է հարվածել թշնամուն։

 

«Ադրբեջանը նավթի բոչկայի վրա է նստած, մենք ունենք նրան խփելու ու վառելու հնարավորությունը»,– ասաց Տեր–Թադեւոսյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Արցախի ժողովուրդը պետք է որոշի, թե ինչ լուծում է ուզում, նա պատասխանեց. «Ժողովուրդը խաղաղություն է ուզում, պարզապես մենք լավ հարեւաններ չունենք»։

Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին, Կոմանդոսը նշեց, որ պայմանավորվածություններ են եղել, որոնք Ադրբեջանը շարունակում է խախտել։

«Ինքը գնաց խոսեց, չէ՞, ասաց՝ կրակել չի լինի, իրար հետ շատ լավ ժպտացին։ Կռիվը կա՞, կրակո՞ւմ են։ Հայաստանն ասում է այն, ինչ ուզում է, իսկ Ադրբեջանն ասում է, բայց իր խոսքը չի պահում»,– եզրափակեց Արկադի Տեր–Թադեւոսյանը։

https://news.am/arm/news/511453.html

Be the first to comment on "Ադրբեջանը նավթի բոչկայի վրա է նստած, մենք ունենք նրան խփելու ու վառելու հնարավորությունը. Արկադի Տեր–Թադեւոսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ