Ոսկի, արծաթ, բրոնզ. Մեդալների շքերթ հայ ըմբիշների կողմից (տեսանյութ)… Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

 

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

67 կգ քաշային կարգում Հայկ Մելիքյանը բավարարվեց արծաթե մեդալով: Հայ ըմբիշը չկարողացավ որևէ դիմադրություն ցույց տալ վրացի Գիորգի Շոտաձեին:

https://streamable.com/mlet0

 

60 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը երրորդ տեղի համար գոտեմարտում առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Միրոսլավ Սոլովիանի նկատմամբ ու նվաճեց բրոնզե մեդալ:

72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը ջախջախեց Մոլդովան ներկայացնող Միխայ Պետիչին՝ նվաճելով Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը:

www.streamable.com/8yy15

https://www.vnews.am/voski-artsat-bronz-medalneri-shkert-hay-ymbishneri-koghmits-tesanyut/

Be the first to comment on "Ոսկի, արծաթ, բրոնզ. Մեդալների շքերթ հայ ըմբիշների կողմից (տեսանյութ)… Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ