Ուժեղ կարկուտ Լոռիում. վնասները մեծ են (լուսանկարներ, տեսանյութ)

Լոռու մարզում մոտ կես ժամ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել: 

Վանաձորում շուրջ 15 րոպե տեղացած ուժեղ կարկուտը վնասել է մեքենաներ, ծառերի բերքը, ճանապարհները:

Կարուտից հետո հորդառատ անձրեւ է տեղացել: Րոպեների ընթացքում կարկուտը սպիտակ շերտով է պատել ճանապարհները:Վանաձորին հարակից Շահումյան համայնքում եւս կարկուտը ուժգին է եղել, ինչի արդյունքում վնասվել են մշակաբույսերը, սելավը ճանապարհներ է քշել տարել, գյուղում, մեր տեղեկություններով, սողանքի վտանգ է առաջացել:Մանրամասները՝ առաջիկայում:

Կադրեր Վանաձորում տեղացած կարկուտից

Կադրեր Վանաձորում տեղացած կարկուտից

Опубликовано Armtimes.com Вторник, 4 июня 2019 г.

https://armtimes.com/hy/article/163101

Be the first to comment on "Ուժեղ կարկուտ Լոռիում. վնասները մեծ են (լուսանկարներ, տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ