Ի վերջո ո՞վ է ծեծել ՀԱԿ ակտիվիստին. Մոտ 15 հոգի պնդում է, որ ինքն է ծեծել

 

ՀՅԴ գործիչ, լրագրող Գեղամ Մանուկյանը վստահեցնում է, թե ինքն է ծեծել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդան Հարությունյանին ։ Նա գնացել էր Կենտրոնի ոստիկանություն։

«Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ ներկայանալով ոստիկանություն՝ պնդել է, որ ինքն է ծեծել ՀԱԿ ակտիվիստին:

 

Իսկ այն հարցին, թե ծեծելու պատճառը որն է եղել, Մանուկյանն ասց, որ սոցցանցերում Արցախի, հայկական արժեքների հասցեին Հարությունյանի՝ հնչեցրած հայհոյանքներն ու վիրավորանքները:

«Ներկայանալով Կենտրոնի ոստիկանություն՝ պարզեցի, որ բազմաթիվ քաղաքացիներ ներկայանում են և հայտարարում են, որ ծեծողը իրենք են: Մոտ 15 հոգի արդեն հերթով ներկայացել են»,- ընդգծեց ՀՅԴ գործիչը, իսկ պատճառը բոլորի մոտ նույնն է:

Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հարձակվել են իր վրա և բռնության ենթարկել նրան:

 

Ակտիվիստն իրեն բռնության ենթարկելու համար մեղադրում է դաշնակցականներին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներին:

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

Be the first to comment on "Ի վերջո ո՞վ է ծեծել ՀԱԿ ակտիվիստին. Մոտ 15 հոգի պնդում է, որ ինքն է ծեծել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ