Տանը նստած էի, երբ ծանոթներիցս մեկը զանգեց, թե իմ անունն էլ է հրապարակված կառավարության կայքում. փոխնախարար

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, արվեստագիտության թեկնածու Արայիկ Խզմալյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ։ Մշակույթի գծով փոխնախարարն ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում հայտնել էր, որ եթե պաշտոնական առաջարկ ստանա եւ քննարկվի, ապա հոգեբանորեն պատրաստ է ոլորտը համակարգողի պարտականությունները ստանձնել: Արայիկ Խզմալյանի հետ մեր զրույցը ստորեւ.

 

— Պարոն Խզմալյան, ե՞րբ եք իմացել, որ դուք եք լինելու մշակույթի գծով փոխնախարար եւ ինչպես ընդունեցիք առաջարկը:

— Անկեղծ ասած, տանը նստած էի, ծանոթներիցս մեկը զանգեց եւ ասաց, որ իմ անունն էլ է հրապարակված կառավարության կայքում: Վերջնական հաստատման մասին ես իմացել եմ հենց այսօր, որովհետեւ մինչեւ հրամանը չլինի՝ որեւէ մեկը չի կարող ասել, որ դա հաստատ է, քանի որ նշանակումները հաստատում է ՀՀ վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ: Պարզ է, որ այս ընթացքում հանդիպումներ եմ ունեցել նախարարի հետ, շատ տարօրինակ կլիներ, եթե այդ հանդիպումները չլինեին: Կարծում եմ՝ մինչեւ նշանակումը մարդիկ պետք է համաձայնեցնեն իրենց տեսլականները, ծրագրերը, պիտի շոշափեն մեկը մյուսի ռազմավարությունը: Եվ եթե խոշոր հարցերում կա ներդաշնակություն եւ համաձայնեցված աշխատելու հնարավորություն, ապա այդ դեպքում նոր մարդիկ վերջնական որոշում են կայացնում: Քննարկումները եղել են, վերջնական ծրագիր է ներկայացվել եւ ես շատ ուրախ եմ ու շնորհակալ, որ այն ծրագրերն ու գաղափարները, որոնք ես ունեմ ոլորտի կարգավորման հետ կապված, արժանացել են բարձրագույն քաղաքական իշխանության համակրանքին:

 

— Հայտնի էոր մշակույթի գծով փոխնախարարները երկուսն են լինելումինչեւ այսպահը Նարինե Թուխիկյանի անունն է շրջանառվումՎերամիավորվածնախարարությունում երկու փոխնախարարների համագործակցությունն ինչպիսի՞ն էլինելուՄիասին եք աշխատելու, թե՞ յուրաքանչյուրը մի ուղղություն է կոորդինացնելուինչպես է արվելու:

— Դեռ չեմ կարող վստահաբար խոսել տիկին Թուխիկյանի մասին, քանի որ չկա վարչապետի որոշումը վերջինիս նշանակման վերաբերյալ: Անձի անունը չտալով՝ կարող եմ ասել, որ սովորաբար ոլորտը բաղկացած է լինում երկու հիմնական ուղղություններից, մեկը՝ ժամանակակից արվեստը, որի մեջ ներառված են կերպարվեստը, երաժշտությունը, խորեոգրաֆիան, թատրոնը, կինոն եւ մյուսը՝ այն ամենն է, ինչ կապված է մեր հոգեւոր ժառանգության, հոգեւոր հիշողության հետ, դա մշակութային ժառանգությունն է, հուշարձաններ, գրադարաններ, թանգարաններ եւ այլն. կարծում եմ՝ բաժանումը տեղի կունենա հենց այդ սկզբունքով: Յուրաքանչյուրը կլինի իր ոլորտի պատասխանաոտւն, բայց ես վստահ եմ, որ որեւէ հիվանդագին սահմանապահություն չի լինի համագործակցության մեջ, որովհետեւ ի վերջո նախարարությունների միաձուլման գաղափարը հենց բոլոր պատասխանատուների համաձայնեցված ամենօրյա ներդաշնակ աշխատանքն է: Աշխատանքները պետք է լինեն համաձայնեցված, բարեկիրթ եւ գործընկերային մթնոլորտում, ես դրանում գրեթե վստահ եմ:

 

— Նախկին փոխնախարարների ժամանակ կարծես թե այդ առողջ եւ գործընկերայինմթնոլորտն այնքան էլ չէր պահպանվումմասնավորապեսՆազենի Ղարիբյանը միշարք ՊՈԱԿների ղեկավարների հետ խնդիրներ ունեցավՄեր զրույցում Ղարիբյանընշեցոր մտավախություն ունիթե նոր փոխնախարարները չեն կարողանալու իրսկսածը շարունակել:

— Ես չգիտեմ, թե տիկին Ղարիբյանն ինչ է ասել մեր մասին, բայց ես ինքս ինձ խոստացել եմ, որ որեւէ ձեւով չեմ անդրադառնալու նախորդների աշխատանքին: Ես համարում եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք մշտապես հետ են նայում, փորձում գնահատել նախորդների աշխատանքը, նրանք ժամանակ չեն ունենում առաջ նայելու եւ միջավայրը բարեկարգելու: Այնքան ծրագրեր կան իրականացնելու, շտկելու, կարգի բերելու եւ այնքան բան կա անելու, որ վստահ եմ՝ ժամանակ չի լինելու հետ նայելու եւ գնահատելու, թե ինչ է արվել նախորդների ժամանակ: Մի բան կարող եմ հստակ ասել՝ այն բոլոր առողջ նախաձեռնությունները, որոնք տեղի են ունեցել մեզնից առաջ, չկա որեւէ տրամաբանական պատճառ, որ հրաժարվենք դրանցից եւ փորձենք ոլորտ մտնել՝ նախորդների արածը ջնջելով: Որեւէ պետականամետ մարդ, կամ ողջամիտ ղեկավար չի կարող ինչ-ինչ հանգամանքներից դրդված՝ անտեսել լավ արված աշխատանքն առողջ հատիկը: Մենք հիմա խնդիր ունենք համատեղ ջանքերով, լրագրողների հետ համատեղ առողջ տեղեկատվական դաշտ ձեւավորելու, մշակույթը դիրքավորելու տեղեկատվական դաշտում եւ քաղաքացիներին ընդգրկելու մշակույթի ոլորտ: Մենք խնդիր ունենք բոլոր մասնագիտական ռեսուրսները մոբիլիզացնելու եւ օպտիմիստական մթնոլորտ ստեղծելու: Մարդիկ սպասելիքներ ունեն եւ մեծ խնդիրներ կան այդ սպասումներն ու լավատեսական տրամադրվածություններն արդարացնելու, դրա համար որեւէ մեկը ժամանակ չունի անդրադարձ կատարելու իրենից առաջ արված աշխատանքին:

Be the first to comment on "Տանը նստած էի, երբ ծանոթներիցս մեկը զանգեց, թե իմ անունն էլ է հրապարակված կառավարության կայքում. փոխնախարար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ