Բաքվում «Արսենալի» ֆուտբոլիստները քոչարի են պարել` ի պատիվ Մխիթարյանի (ՖՈՏՈ)

 

Բաքվում «Արսենալի» ֆուտբոլիստները քոչարի են պարել` ի պատիվ ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի։

Հիշեցնենք, որ մայիսի 21–ին հայտնի է դարձել, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներց ելնելով, չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչի` «Չելսի» – «Արսենալ» հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 29–ին Բաքվում։

 

«Արսենալի» հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը Instagram-ի Stories–ում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են թիմի խաղացողները մարզադաշտում, շրջանաձև դիրքով ձեռք ձեռքի բռնած, պարում քոչարի։

Հրապարակված լուսակերներից մեկում նշվում է, որ Բաքվում ֆուտբոլիստները քոչարի են պարում Հենրիխ Մխիթարյանի համար:

кочари в Баку Мхитарян

 

Նշենք, որ Եվրոպական ֆուտբոլային միությունը (ՈւԵՖԱ) զգուշացրել է «Արսենալին» այն մասին, որ լոնդոնյան ակումբը խնդիրներ կունենա, եթե թիմի երկրպագուները Եվրոպա լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչում բողոքի ակցիաներ իրականացնեն ՈւԵՖԱ-ի դեմ։ Հիշեցնենք, որ «Արսենալի» մի խումբ երկրպագուներ առաջարկել էին նրա լուսանկարով դիմակներ պատրաստել ու խաղի ընթացքում կրել դրանք: Նրանք առաջարկում էին ֆլեշմոբ իրականացնել եզրափակիչ խաղի 7-րդ և 77-րդ րոպեներին:–0–

 

Be the first to comment on "Բաքվում «Արսենալի» ֆուտբոլիստները քոչարի են պարել` ի պատիվ Մխիթարյանի (ՖՈՏՈ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ