Ալիև ախպերդ մեսիջներդ լավ կարդում է, դե Կրեմլին չասեմ…

 

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի ուրիշ բան էլ սիմվոլիկ ստացվեց, մեղադրյալ Քոչարյան։

Հենց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կռիվ, ղալմաղալ ու տուրուդմփոց է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որ քո ֆուկ արած Արցախը վերադարձվի բանակցային սեղան, տեսանելիորեն բանակցություններում փակուղին խորանում, իսկ պատերազմի ռիսկը բարձրանում է, այդ նույն ընթացքին քեզ երաշխավորած Արցախի նախկին ու ներկա նախագահներն Արցախի մասնակցության հարցը լուծելու փոխարեն ապերախտի նման օտար խաղերի մեջ են մտել ու դավեր են նյութում Փաշինյանի դեմ՝ նրան շնորհակալ լինելու փոխարեն, դու էլ քեզ պատկանող Կոնգրես հյուրանոցում եթիմների կոնգրես ես անում ու «հաղթանակի» պուսկ տալիս…

Շատ խորհրդանշական՝ սիմվոլիկ է… Ալիև ախպերդ մեսիջներդ լավ կարդում է։ Դե Կրեմլին չասեմ… Բայց ինչպես 2016թ. ապրիլյան պատերազմին ազգովի մատվոռ արեցինք շատերին, հիմա ավելի հեշտ ու անկորուստ ենք անելու։ Ի վերջո՝ իրավիճակ է փոխվել ու այն հեչ ձեր օգտին չէ…»:

 

Be the first to comment on "Ալիև ախպերդ մեսիջներդ լավ կարդում է, դե Կրեմլին չասեմ…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ