Նամակ ռոբերտ քոչարյանին և դեռ ուշ չէ, հետ վերադարձի՝ աջակիցներին

 

«Նամակ ռոբերտ քոչարյանին և դեռ ուշ չի, հետ վերադարձի՝ աջակիցներին»

ռոբերտ ձյա ,մի քանի րոպե դիտեցի քո այսօրվա տեսանյութը, անկեղծ չկարողացա մինչև վերջ դիտել, դիտեցի մինչ այն պահը երբ ասեցիր, որ մեկ տարի առաջ չէիր մտածում, որ այսքան անելիքներ կլինեն, իհարկե չէիր մտածի, քանի որ կներես, Ժողովուրդը մինչ Հեղափոխություն, էշի ականջին քնած
էր, իսկ ով էլ քնած չէր, շան տեղ դնող
չկար, ով մի հարցի շուրջ բողոքում էր բռնում աշոտյան էիք անում։ Հիմա արդեն մտածի, որ դու դեռ լիքը բան ունես անելու, դու պետք է օր ու գիշեր դեպրեսիայի մեջ լինես, դու պետք է 30-արծաթով վաճառվող Հայեր փնտրես, որոնք հանուն արծաթի քեզ կծափահարեն, դեմքիդ կժպտան, բայց հետևիցդ կհայհոյեն։ Դու դեռ մտածի, որ ազգի թալանը պետք է վերադարձնես, իսկ ով ասում է դու մարդասպան ես, ես ասում եմ նա մարդասպան չի, նա Հայի արյան ծառավ է, դու’ հա հենց դու’ ռոբ, 2008-թվականին դեռ փետրվարի 24-ի երեկոյան արդեն հրահանգել ես Արցախից զորք բերեն Երևան և զորամասերում զորքին պահեն, նույնիսկ այդ 2000-հոգանոց զորքը չի իմացել, թե ուր է գնում մինչև չի մոտեցել Երևանին։

Դու այդ զորքն օգտագործել ես Ժողովրդի դեմ, փաստացի բոլոր տեսանյութերը կան, ինչպես ես կոչ անում ամբոխը ցրելու, բայց անբոխը խաղաղ ցուցարարներ էին, այնպես ինչպես 2018-ին։ Դու ռոբ, խախտել ես Հայաստանի Սահմանադրությունը, որն այժմ խախտում է հենց հրայրը, քո հետույքը փրկելու համար։

Դու դատապարտվելու ես Հայաստանի Սահմանադրությունը տապալելու համար։ Իհարկե դու անձամբ մարդ չես սպանել, դու տանը գլուխդ դրել ես բելայի ոտքերին և հեռախոսով կապ էիր հաստատում, թե քանի մարդ սպանվեց, քանիսը փախան, հրաման էիր տալիս’ մինչ լույսը բացվի, քաղաքում մարդ չլինի։ Դու Ամենաստոր ադրբեջանցուց ստոր ես , նույնիսկ ես կափսոսեմ այն Հայի թուքը, ով կփորձի թքել քեզ վրա կամ գիտակցաբար քեզ աջակցողների երեսին, որոնք այն մարդիկ են, ովքեր Նիկոլից կամ աբիժնիկներ են, կամ կյանքից հոգնածներ են, որոշներն այս կյանքում այդպես էլ իրենց տեղը չգտան և հիմա աջակցում են քեզ, ակնկալելով, որ վաղը հնարավոր է մի բանի տեր դառնան, որոշները քո բիզնեսի աշխատակիցներն են ,կամ քո ազգականերն են…

Դու այնքան ստոր ես, որ դեռ համարձակվում ես տեսախցիկների առջև դուրս գալ և քո անտանելի քմծիծաղով ավելի ատելի դարձնես քեզ, իհարկե դու վաբանկ ես գնում և քո նշանաբանն է՝ «Մեռնելուց խռխռալը որըս է», բայց դու քեզ հետ պատմության և Քրեակատարողական հիմնարկներ ես տանում մի Ժողովրդի հատվածի, որոնք դեռ միգուցե հետագայում, Հայ Ազգին կարող էին պետք գալ…ցավում եմ քեզ համար, քո ազգականների ու քո աջակիցների համար, որ իսկապես նրանք չեն գիտաքցում ,թե որտեղ և ում են աջակցում, ցավում եմ նրա համար, որ դու այնքան ողբալի վիճակում ես հայտնվել, որ մի քանի հարյուր մարդու, փողով ծափ տալու վրա ես հույսդ դրել և բոլորին խաբում ասում ես’Ռուսից դաբրո ունեմ …ախր ռուսն էսօր էնքան մեծ պռոբլեմ ունի, Պուտինը երբեք իր այս խառը ժամանակահատվածում չհավատաք, որ ռոբի համար իր կայսրությունը կասկածի տակ կդնի ։Երբ ամբողջ Եվրոպան հետևում է ռոբի գործին և աջակցում է Հայ ժողովրդին, վստահ ասում եմ ,պուտինը երբեք չի խառնվի ռոբի գործին, քանզի եթե պուտինը 100% ցանկանար լիարժեք, նորից եմ ասում՝ ԼԻԱՐԺԵՔ աջակցել, ապա ռոբը մեկ ժամ չէր մեկուսանա, իսկ ռոբը նորից փորձեց ներսից սահմանադրություն խաղտել և ժամանակավոր պլստալ…նաև ցավում եմ, որ դու ռոբ, 3-միլիոնանոց երկրում, լինելով երկու անգամ աննդմեջ նախագահ,այսօր ունես մաքսիմում 1000-ից 2000 աջակից, Սփյուռքը թքում է երեսիդ, Ռուսսաստանի Հայության ավելի քան 90%-ը դատապարտում է քեզ, իսկ սա ևս մեկ անգամ փաստում է, որ դու երբեք արդար ընտրություններով Հայաստանի Նախագահ չես եղել։ Հիմա ականջդ ծակի օղ արա, որ չմոռանաս ասածս, դու մի խաբնվի Փաշինյանի դեմքի ժպիտին, մի’ խաբնվի ու մի խաբի վարձու աջակիցներիդ, որ Նիկոլը շուտով կկորցնի իր վստահությունը և ռուսն էլ դաբրոն տվելա…ռոբ մեղք են այդ մարդիկ, անկեղծ մի’ կործանի այդ մարդկանց, գնա խելոք նստի, և թող այդ մարդիկ արդար , հային վայել աշխատանք գտնեն, գոնե պերեդաչի բերող կունենաս։ Դու Աստծուց ապաշխարություն խնդրի, որ Աստծո Դատաստանում գոնե մի արդարանալու տեղ ունենաս, կանգնիր Հայ ժողովրդի առաջ,նրանից ներողություն խնդրի , գուցե մարդիկ խոհեմ գտնվեն։ Դու չես հասկանում, որ քո նշանաբանով կործանում ես մարդկանց, որոնք առանց հասկանալու աջակցում են քեզ, ախր բոլոր փաստերը կան, դեռ Սերժի ժամանակ ,երբ մարտի մեկի գործով ստեղծվեց փաստահավաք խումբը, որը ղեկավարում էին Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը, այդ ժամանակ միքայել հարությունյանից սկսած, ( ստորև կտեղադրեմ տեսանյութը ) բոլորին կանչեցին հարցաքննության, և զարմանում եմ,որ քո աջակիցներն այդ տեսանյութերից հետո ,դեռ քեզ ծափահարում և քեզ հետ ֆոտոսելֆի են անում ,առանց հասկանալու, որ այդ նկարները գնում են արխիվ, պատմության մեջ, որպես դավաճանների աջակիցներ…նաև հիշեք՝ Չարագործին պաշտպանողը բարոյապես իր վրա է վերցնեւմ նրա կատարած բոլոր չարագործությունները..

( Տեսանյութը 4-րոպե է, պարտադիր դիտել

Հայկ Թորոյան

 

Be the first to comment on "Նամակ ռոբերտ քոչարյանին և դեռ ուշ չէ, հետ վերադարձի՝ աջակիցներին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ