Ինչպիսի հարամ մուկ եղել եք, նույնն էլ մնացել եք. Չե՛ք մարսելու…

 

Լրագրող Լիզա Ճաղարյանը գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

 

Դաշնակնի՛, հիշու՞մ եք, որ Արցախում եւ Հայաստանում 1988-ի փետրվարից սկսվեց Հայոց ողջ պատմության ընթացքում աննախադեպ,

հզոր ազգային ազատագրական շարժում, ու մինչ ժողովուրդը մաքառում էր, դուք արտասահմաններից ահասարսուռ հայտարարություններ էիք հղում ազգին,

որ հեսա-հեսա ռուսը մեզ կուտի, թուրքերն էլ մեզ կկոտորեն։
Հետո որ հաղթեցինք, եկաաաք։

 

Եկաք ու սկսեցիք ամենաստոր, ամենանենգ ու ամենաանթույլատրելի մեթոդներով պայքարել հենց այն ուժի դեմ, որն ազատագրական պայքարի առաջնորդն էր։

Ու ինչքան էլ դուք փորձեցիք հեռուներից խանգարել, մեկ է՝ հաղթեց։
Ինչպիսի հարամ մուկ եղել եք, նույնն էլ մնացել եք։

Բայց է՛ս անգամ չեք մարսելու, որովհետեւ հիմա ճռճռան ելույթների տակ չեք կարող թաքցնել, որ դուք ձեր բնույթին հոգեհարազատ մարդասպանների ու թալանչիների վերադարձի համար եք պայքարում։

 

Չե՛ք մարսելու, զառամյալ մաուզերիստներ։

Ինչպիսի հարամ մուկ եղել եք, նույնն էլ մնացել եք. Չե՛ք մարսելու…

Be the first to comment on "Ինչպիսի հարամ մուկ եղել եք, նույնն էլ մնացել եք. Չե՛ք մարսելու…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ