«Ոնց կերաք կյանքերիս լավագույն մասը… Հերթով ու խոնարհ պատասխան եք տալու». Լևոն Բարսեղյան

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս մի բարձրաստիճանի կենսագրականով կարող եք հասկանալ, թե պետության զավթման մեքենան ինչպես է աշխատել։ Բոլորն էլ արժանավոր են` օրինական նշանակումներով, բոլորն էլ շնորհալի… Կացնով ու զոռով չեն ստացվել այդ պաշտոններն ու կապերը հաստատել։ Թղթերով ամեն ինչ կարգին է, ինչպես կասեր պապեն…

Ու բազմապատկեք այս բուրգը մի քանի հարյուրով, կտեսնեք, որ վերջում մի կուռ ու հսկա բուրգ է ստացվում, որ տնօրինում էր ամեն ինչ՝ իշխանություն, տնտեսություն, իրավունք և, իհարկե, բոլորի ճակատագրերն այդով։

Ով համաձայն չէր, պիտի սնանկ, տնանկ, բանտում կամ գաղթական լիներ։ Իհարկե, կղժժան, կջղաձգնվեն, իրար քոմակ կլինեն, կդիմադրեն, տո կերդվեն համեստ լինել, կխաչակնքվեն ու կխոստանան հավատարիմ մնալ հաջորդներին, սարերով էլ կփախնեն, ամեն ջանք կթափեն պահպանելու ետ գցածն ու վերստանալ դիրքերը, հասարակ կենսաբանություն ու մաքրագույն բնազդ է։ Առը հա թե կկարողանան ետ տանել երկիրը։

 

Հերթով ու խոնարհ պատասխան են տալու, դրանց ղժղժոցներին մի նայեք։ Մանավանդ էս մեկը` հարմարվողականության էտալոն, կեղծիքի արդարացման կենդանի հրավառություն… Այս մտավորական ձևացող բրիգադիրներն ավելի վտանգավոր են առաջընթացի համար, քան զենքով դեմդ ելած մեկը։ Ոնց կերաք կյանքերիս լավագույն մասը…»:

Այս մի բարձաստիճանի կենսագրականով կարող եք հասկանալ, թե պետության զավթման մեքենան ինչպես է աշխատել։ Բոլորն էլ արժանավոր…

Опубликовано Levon Barseghyan Воскресенье, 26 мая 2019 г.

Be the first to comment on "«Ոնց կերաք կյանքերիս լավագույն մասը… Հերթով ու խոնարհ պատասխան եք տալու». Լևոն Բարսեղյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ