Տերը պահի և պահպանի ամենքիս

 

Տիրոջ օրհնությամբ բարի և խաղաղ օր ամենքիս

Մի մարդ միշտ եկեղեցի էր հաճախում, մասնակցում էր Պատարագներին, ժամերգություններին, ծոմ էր պահում, սակայն մի թերություն ուներ. եկեղեցուց դուրս՝ մարդկանց հետ խոսելիս մշտապես հայհոյում էր կամ անիծում:

Մի օր էլ երազին Քրիստոս է երևում և մի կեղտոտ բաժակով մաքուր ջուր է տալիս, որ խմի: Մարդը զզվում է այդ կեղտոտ բաժակից, որովհետև մի մաքուր տեղ չկար, որպեսզի կարողանար խմել: Հարցնում է Քրիստոսին.
-Տե՛ր, ինչո՞ւ ես կեղտոտ բաժակով տալիս, մի՞թե հնարավոր չի մաքուր բաժակով տալ:

Քրիստոս պատասխանում է.
-Դա նույնն է, որ դու ամեն օր ջերմեռանդորեն աղոթում ես, բայց եկեղեցուց դուրս շատ ես հայհոյում ու մաքուր չես պահում բերանդ: Ինչպես դու այդ բաժակով չես կարողանում խմել ջուրը, այնպես էլ Ես չեմ կարող լսել և ընդունել քո այդ անմաքուր բերանով հնչած աղոթքները:

 

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո.
Եկեսցէ արքայութիւն քո.
եղիցին կամք քո.
որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս. Ամեն

 

Be the first to comment on "Տերը պահի և պահպանի ամենքիս"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ