Մխիթարյանի գործը նոր ազդակ է Եվրոպայի համար՝ լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը. Independent

 

Եվրոպայի սպորտային հանրությունը շարունակում է քննարկել Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչը բաց թողնելու որոշումը: Այս մասին ասվում է Փոլ Ֆիշերի՝ բրիտանական The Independent պարբերականում հրապարակված հոդվածում:

 

Ֆիշերը հարց է ուղղում, թե արդյոք Արեւմտյան Եվրոպան հասկանում է իր որոշան պատճառը, եթե հաշվի չառնենք, որ այն որեւէ կերպ կապ ունի Հարավային Կովկասում լարվածության հետ:

 

 

Նա նշում է, որ հարցը նաեւ քննարկվում է բրիտանական խորհրդարանում: Հոդվածագիրը նշում է, որ թեեւ դա մտահոգության դատարկ արտահայտում է, սակայն լուրջ քաղաքական հարց է՝ թե ինչ կարել է անել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ խաչմերուկում էթնիկ հակամարտությունների լուծման համար:

 

Հոդվածագրի կարծիքով՝ Մխիթարյանի շուրջ աղմուկը ցույց է տալիս, որ Եվրպոային նոր ազդակ է անհարժեշտ՝ Բաքվի եւ Երեւանի միջնորդական ջանքերի համար:

 

«Կարճ ասած՝ Մխիթարյանի գործը պետք է բացառություն լինի այդ տարածաշրջանի նկատմամբ արեւմտաեվրոապական քաղաքականության անտարբերության համարա; Խաղաղ բանակցությունների նոր ինտենստիվությունը պետք է Եվրոպայի նպատակը դառնա»,- գրում է հոդվածի հեղինակը:

http://armday.am/post/85586/mkhitarjani-gortsy-nor-azdak-e-evropaji-hamar-lo-tselo-gharabaghjan-hakamarto-tjo-ny-independent

Be the first to comment on "Մխիթարյանի գործը նոր ազդակ է Եվրոպայի համար՝ լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը. Independent"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ