«Ու՞մ է հետաքրքիր ռոբերտ քոչարյանը», — ասաց ընդդիմադիր Մարուքյանը

 

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյն էջում գրել է.

Երբեք չեմ թաքցրել, որ Էդմոն Մարուքյանին եւ նրա «իգիթներին» առնվազն լուրջ չեմ վերաբերվում։ ԵԽԽՎ մոնտորինգի այս անդամին (պարոն Մարուքյանը շատ է սիրում շեշտել իր այս անդամության մասին) ընդդիմադիրի կեցվածքն էնքան դուր է եկել, որ արդեն չի էլ զգում, որ հասարակությանն էլ է ընդդիմադիր դարձել։

 

«Ու՞մ է հետաքրքիր ռոբերտ քոչարյանը», — ասաց ընդդիմադիր Մարուքյանը (Ազատություն)։ Իբր՝ ինչ եք ընկել անլուրջ գործերի հետեւից, ի՞նչ վտանգ, ի՞նչ դավադրություն, ասֆալտ արեք, տնտեսություն զարգացրեք…

Վա տո՛, իրո՞ք, պարոն Մարուքյան։ Էդ դու է՞լ ես կարծում, որ հասարակությունը փողոց դուրս եկավ, որ առաջին հերթին ստամոքսի խնդիրը լուծի։ Դու՛ փաստորեն լուծել ես էդ հարցը, դրա համար մեղադրյալ Քոչարյանի հարց քեզ համար գոյություն չունի։ Քեզ համար չի էլ կարող նման հարց լինել, որովհետեւ երբ էդ նույն Քոչարյանը շամփրի վրա խորովում էր էս ժողովրդին, ոչ մեկս չգիտեինք, որ աշխարհում Մարուքյան Էդմոն կա։ Երեւի էն ժամանակ էլ էր ստամոքսիդ հարցը լուծված։ 

 

Մարուքյանը մի բան էլ ասաց։ ԵԽԽՎ մոնիտորինգի այս անդամը զայրացած է, որ Ֆեյսբուքում դաշնակների հանրահավաքը ձեռ են առնում։ Ու չի ասում, որ դա իրեն դուր չի գալիս, չէ՛, ասում է՝ անթույլատրելի է։ Իաաա, իրո՞ք, պարոն ընդդիմադիր ԵԽԽՎ մոնիտորինգի անդամ։ Հասարակությունն իրավունք ունի դաշնակցությանն էլ ձեռ առնելու, եթե ձեռ առնելու բան է տեսնում կամ իրեն է թվում, որ տեսնում է, քե՛զ էլ իրավունք ունի ձեռ առնելու։ Ե՛րբ սիրտը ուզի։
Ի՛նչն էլ ես հենց հիմա արեցի, պարոն ԵԽԽՎ մոնիտորինգի անդամ։

 

«Ու՞մ է հետաքրքիր ռոբերտ քոչարյանը», — ասաց ընդդիմադիր Մարուքյանը

 

Be the first to comment on "«Ու՞մ է հետաքրքիր ռոբերտ քոչարյանը», — ասաց ընդդիմադիր Մարուքյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ