«Ախխխխ, էս մակարդակի մուտիլովկի հույսին են մնացել…». Ստյոպա Սաֆարյան

 

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ախխխխ, էս մակարդակի մուտիլովկի հույսին են մնացել: Թեպետ ասեմ, վստահ եմ, որ այս ամիսներին հատուկ շրջանակները վստահաբար փորձել են աշխատել Փաշինյանի թիմի վրա: Մեկ վայրկյան չեմ կասկածում: Բայց այն, որ դա անիմաստ է, թույլ տվեք չհիմնավորել, կամ եթե անգամ ոմանց գայթակղած կամ գնած լինեն, դա ոչինչ չի տալու:

 

Վաղ թե ուշ բացահայտվելու են ու դուրս դրվեն: Ի վերջո, համակարգում կա մեկ մարդ՝ դա Փաշինյանն է, մնացածը կան, եթե կա Փաշինյանի ստվերը: Չթերագնահատելով ներթիմային պառակտումների դերը, այդումանեյանիվ թեման փակեք:

 

Վանեցյանն այդ ֆիգուրը չի կարող դառնալ: Վանեցյանը և մյուսները կան ու մնացին, հանդուրժվեցին, քանի որ կա Փաշինյանը: Դեմ դուրս եկան, տեղում դառնում են դավաճան ու ուղևորվում ժողովրդական կառափնարան: Պոլիտիկ.ամ, հաջորդ մուխլյոժը, փլիզ:
Կարճ խելքով ուզում են սեպ խրեն….

https://web.facebook.com/styopa.safaryan.9/posts/1000858893452943

Be the first to comment on "«Ախխխխ, էս մակարդակի մուտիլովկի հույսին են մնացել…». Ստյոպա Սաֆարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ