Զինվորական ճաշը պատրաստում են լրագրողները. մրցույթ հենակետում

 

ՀՀ ՊՆ ԶՈւ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի հենակետերից մեկում ՀՀ պաշտպանության նախարարության կազմակերպած պրես տուրի ժամանակ լրագրողները հնարավորություն ստացան անձամբ մասնակցել մարտական հենակետում ճաշատեսակների պատրաստմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խոհանոցում առկա էին գազօջախներ, մարտական հենակետերում տրվող պահածոյացված տարբեր տեսակի ուտեստներ, արագ պատրաստվող ապուրներ և այլն:

 

7 լրագրողի միջև կազմակերպվեց նաև «Զինվորական ճաշը պատրաստում են լրագրողները» խորագրով մրցույթ՝ «Լավագույն խոհարար» անվանակարգով: Իհարկե, պատրաստման եռուզեռի մեջ լրագրողներին օգնության հասան նաև խոհարարներն ու պարենային ծառայության պետերը:

 

Արդյունքում հաղթեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Հայկ Նավասարդյանն, ով պարգևատրվեց պատվոգրով և փոքրիկ խրախուսական նվերով:

Be the first to comment on "Զինվորական ճաշը պատրաստում են լրագրողները. մրցույթ հենակետում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ