Ծափահարեք ձեր ուսուցիչներին.ԿԳ նախարարը՝ շրջանավարտներին

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Վերջին դաս» միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Վստահ եմ, որ այս օրը շատերդ եք հիշելու, որովհետև ավարտվում է ձեր կյանքի պատանեկության փուլը և սկսվում է մեկ այլ կարևոր փուլ: Ուզում եմ բոլորին հաջողություն մաղթել և վստահություն հայտնել, որ դպրոցն ավարտելուց հետո կրթություն և նոր գիտելիքներ ստանալու ձեր ցանկությունը չի ավարտվի:

 

Հատկապես արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, երբ աշխարհն ու տարածությունը փոքրացել են, ժամանակը` արագացել, կրթությունն ու գիտելիքն արագ հնանում են: Ուստի, դուք պետք է պատրաստակամ լինեք ձեր գիտելիքներն անընդհատ նորացնելու, վերափոխելու և վերափոխվելու»,- շրջանավարտներին ուղղված խոսքում ասել է ԿԳ նախարարը:

 

Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ դպրոցի ընտրությունը պատահական չէ. Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրենն անցյալ տարի ճանաչվել էր հանրապետության լավագույն տնօրեն, ուստի, հետաքրքիր էր տեսնել աշակերտական և մանկավարժական թիմերին, որոնք աջակցել են նրան հասնել նման արդյունքի. «Վստահաբար կարող եմ ասել, որ առանց հզոր թիմի որևէ հաջողության հասնել հնարավոր չէ: Ծափահարե՛ք ձեր ուսուցիչներին ձեր հաջողությունների համար, սիրելի շրջանավարտներ, որովհետև նրանք այդ կարևոր գործում իրենց մասնաբաժինն ունեն»,- ընդգծել է նախարարը: Բացի այդ՝ Արայիկ Հարությունյանը դպրոց էր եկել լավ լուրով. վթարային վիճակում գտնվող դպրոցի շենքն ընդգրկվել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող դպրոցների ցանկում: Նախարարը հույս է հայտնել, որ շենքային պայմանների բարելավումից հետո կրթական ձեռքբերումներն ու արդյունքները կկրկնպատակվեն:

 

Նշենք, որ Վաղարշապատի Մ.Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցն ունի 280 աշակերտ, որոնցից 50-ը` շրջանավարտ: «Վերջին դաս» միջոցառման ժամանակ տնօրեն Գայանե Սաֆարյանը հանրապետական առարկայական օլիմպիադաներում և ուսումնական գործընթացում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտներին հանձնել է պատվոգրեր: Շրջանավարտներին շնորհավորել է նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Ծափահարեք ձեր ուսուցիչներին.ԿԳ նախարարը՝ շրջանավարտներին

Be the first to comment on "Ծափահարեք ձեր ուսուցիչներին.ԿԳ նախարարը՝ շրջանավարտներին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ