Ազնավուրը մեր քաղաքի արժանի զավակն է. Փարիզի քաղաքապետ.

 

Փարիզի քաղաքապետարանի մոտ մաեստրոյի 95–ամյակի առթիվ նաև համերգ է կայացել։

Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95–ամյակի կապակցությամբ  Փարիզի 6-րդ շրջանի Մսյո լը Պրենս 36 հասցեում, որտեղ Ֆրանսիա ժամանելուց հետո բնակություն է հաստատել Ազնավուրյանների ընտանիքը, բացվել է մաեստրոյի հուշատախտակը:

Այս մասին տեղեկանում ենք «Ազնավուր հիմնադրամի» Instagram–ի էջից։

«Շառլ Ազնավուրի 95-ամյակի առթիվ Փարիզի քաղաքապետարանի և «Ազնավուր հիմնադրամի» համագործակցությամբ հուշատախտակ է բացվել այն շենքում, որտեղ անցել է Շառլ Ազնավուրի մանկությունը»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Facebook-ի իր էջում նշել է, սա իրենց հարգանքի տուրքն է հանճարեղ երաժշտի հիշատակին:

 

«Փարիզը տեսել է Շառլ Ազնավուրի ահռելի տաղանդը: Նա մեր քաղաքի սիրելի զավակն էր, այն քաղաքի, որը սիրում է բոլորին, ովքեր ժամանում են օտար երկրներից և իրենց հետ բերում հարստություններ ու պարզություն» »,- գրել է Իդալգոն և հավելել, որ Ազնավուրի հիշատակի միջոցառումները կշարունակվեն երեկոյան քաղաքապետարանի բակում տեղի ունենալիք համերգով, որը Փարիզի երկինքը կդղրդացնի այս հանճարեղ պոետի անմոռանալի երգերով։

Մայիսի 22-ին լրանում է լեգենդար արտիստ Շառլ Ազնավուրի 95-ամյակը։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն։

 

armeniasputnik.am

Be the first to comment on "Ազնավուրը մեր քաղաքի արժանի զավակն է. Փարիզի քաղաքապետ."

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ