ԲՐԱՎՈ. Ինչպես Լեւոն Շիրինյանը կանգնեց Նիկոլի կողքին

 

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայրենակի՛ց,
մեր բոլորի աչքի առաջ հակահեղափոխությունը, որը կարճ ժամանակում վերածվեց մարտնչող ռևանշիզմի,

օգտվելով նոր իշխանության թերություններից և սխալներից, ինչպես նաև պետականաշինության գործում հանդես բերած անհետևողականությունից՝
համակարգային հակագրոհի քաղաքականություն է վարում՝ օգտագործելով նախորդ ռեժիմի տարիներին ձեռքբերած նյութական,

տնտեսական և քաղաքական ռեսուրսների տված հնարավորությունները:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի քիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը (ՀՔԺԿ), հավատարիմ մնալով հեղափոխության իդեալներին և Հայաստանի ու հայ ժողովրդի քաղաքակիրթ ապագային՝

վերահաստատում է իր տեսլականը և զորակցում գործող իշխանություններին՝ ի դեմս հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

Ակնհայտ է, որ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելի է:

Սակայն իշխանություններից ակնկալում ենք գործել իրավական պետության հետհեղափոխական արդյունքի ըմբռնման շրջանակներում,

հանդես գալ 2018թ. մայիսի 2-ի համահայկական ընդզման տրամաբանությունից և արմատական վերափոխումներ կատարել պետության կենսագործունեության, անխտիր, բոլոր ոլորտներում:

Կուսակցության տեսակետը կարող է հայտնել ՀՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանը:

ք. Երևան, 23.05.2019

http://barevblog.com/%D5%A2%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%AC%D5%A5%D6%82%D5%B8%D5%B6-%D5%B7%D5%AB%D6%80%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B6%D5%A5%D6%81/

Be the first to comment on "ԲՐԱՎՈ. Ինչպես Լեւոն Շիրինյանը կանգնեց Նիկոլի կողքին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ