Կենդանակերպի 3 նշան, որոնք ունեն զարգացած ինտուիցիա

 

Ներքին ձայն, վեցերորդ զգայարան, ինտուիցիա, սրտի ձայն․ այս երևույթը ունի բազում անվանումներ։ Յուրաքանչյուրս էլ ունենում ենք զգացումներ, որոնք արդարացվում են՝ անտեսելով տրամաբանությունը։ Շատերն անընդհատ լսում են ներքին ձայնի հուշումները, իսկ ոմանք էլ այն լսում են ժամանակ առ ժամանակ։

Ցլեր

Ցլերի մոտ շատ լավ զարգացած է ֆինանսական հոտառությունը։ Նրանք հաճախ իրենց կարողանում են դրսևորել արժեթղթերի շուկայում և մեծ հաջողություններ են ունենում թվաբանության հետ առնչվող բոլոր ոլորտներում։ Նրանք կարողանում են զգալ շահավետ գործարքները։ Հաճախ նրանք իրենց որոշումներն իմպուլսիվ են ընդունում՝ հույսը դնելով ինտուիցիայի վրա, և միշտ հաղթող են դուրս գալիս։

 

Կույսեր

Կույսերի մոտ ինտուիցիան բացառապես գիտական մոտեցում ունի։ Նրանք միշտ հավաքում և վերլուծում են ցանկացած տեղեկություն, որից հետո կատարում են ենթադրություններ։ Նրանք ունեն մեծ կենսափորձ, հզոր հիշողություն և ուրիշների էմոցիաները զգալու կարողություն։

 

Խեցգետիններ

Խեցգետիններին ավելի շատ հետաքրքրում է այն ամենը, ինչը տեղի է ունենում ներքին աշխարհում։ Նրանք շատ զգայուն են և կարողանում են տեսնել, թե ինչ է կատարվում մարդկանց ներսում։ Այս ամենի շնորհիվ նրանք կարողանում են գուշակել մարդկանց հաջորդ քայլը և կողմնորոշվել տարբեր իրավիճակներում։ Երբեմն թվում է, թե Խեցգետինները կարողանում են մտքեր կարդալ, և դա մասամբ այդպես է։

https://blognews.am/arm/news/612542/kendanakerpi-3-nshan-oronq-unen-zargacats-intuicia.html

Be the first to comment on "Կենդանակերպի 3 նշան, որոնք ունեն զարգացած ինտուիցիա"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ