Թուրք կին կուսակցապետին Հայոց ցեղասպանության մասին գրառման համար մեղադրանք է ներկայացվել

 

«Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուին սպառնում է մինչեւ 17 տարվա ազատազրկում մի քանի գրառումների հետ կապված։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ մեղադրանք է ներկայացվել «նախագահին վիրավորել»,  Թուրքիայի հանրապետությանը վիրավորել», «ժողովրդին ատելության եւ թշնամանքի դրդել» եւ «ահաբեկչական կառույցի քարոզչություն անել» հոդվածներով։

 

Թուրք կին գործչի դեմ ներկայացված մեղադրանքներից մեկը՝ «Թուրքիայի հանրապետությանը վիրավորել»–ը, վերաբերում է ապրիլի 24–ի հետ կապված նրա գրառմանը։ Twitter–ում նա գրել էր. «Ի՞նչ օր է ապրիլի 24–ի հաջորդ օրը։ Չիմացողներին հուշում անեմ՝ 1915»։

Նշվում է, որ Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ ներկայացված մեղադրանքներով նրա համար պահանջվում է 17 տարվա ազատազրկում։

 

Be the first to comment on "Թուրք կին կուսակցապետին Հայոց ցեղասպանության մասին գրառման համար մեղադրանք է ներկայացվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ