Աշտարակում 12-ամյա տղայի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել. նախարար Թորոսյանը մանրամասներ է ներկայացնում

 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացնում Աշտարակ քաղաքում 12-ամյա տղայի դժբախտ պատահարի հետ կապված:

 

«Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։ Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա։ Այս պահին երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Այցելել եմ նրան, վիճակը՝ ծայրահեղ ծանր է։ Շուտով կսկսվի վիրահատությունը։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք»,-  ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արսեն Թորոսյանը:

http://armday.am/post/83792/ashtarako-m-12-amja-tghaji-het-dzhbakht-patahar-e-teghi-o-netsel-nakharar-torosjany-manramasner-e-nerkajatsno-m

Be the first to comment on "Աշտարակում 12-ամյա տղայի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել. նախարար Թորոսյանը մանրամասներ է ներկայացնում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ