«Արեւ, սարեր ու սեր». Միքայել Պողոսյանի նոր ֆիլմի պրեմիերան, հայտնի հյուրերն ու երեկոյի անակնկալը (ֆոտո)

 

«Արեւ, սարեր ու սեր»՝ այսպես է կոչվում Միքայել Պողոսյանի նոր ֆիլմը, որն այսօր՝ մայիսի 3-ին, առաջին անգամ ներկայացվեց «Մոսկվա» կինոթատրոնի մեծ էկրանին: Հայաստանի ժողովրդական արտիստը հանդես է եկել ե´ւ որպես ռեժիսոր, ե´ւ որպես գլխավոր դերակատար: Ֆիլմում դերասանի խաղընկերուհին Ելենա Պոլկանսկայան է, որը, սակայն, ներկա չէր երեւանյան պրեմիերային: Միքայել Պողոսյանի խոսքով՝ դերասանուհին զբաղված էր նոր ներկայացման աշխատանքներով, սակայն չի մոռացել իր ջերմ ողջույններն ուղարկել ֆիլմի ամբողջ անձնակազմին եւ, իհարկե, այն հանդիսատեսին, որն առաջին անգամ էր դիտելու իր մասնակցությամբ աշխատանքը:

 

Միքայլել Պոսղոսյանն, ի դեպ, ոչ միայն ֆիլմում, այլեւ այսօրվա երեկոյի ողջ ընթացքում գլխավոր դերում էր: Դերասանին պրեմիերայի առիթով շնորհավորելու էին եկել ընկերներն ու հայտնի գործընկերները՝ դերասաններ, արվեստագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ: Մինչ ֆիլմի մեկնարկը Պողոսյանին եւս մեկ անակնկալ էր սպասվում. նրան հանձնվեց «Дух Огня» կինոփառատոնում «Լորիկ» ֆիլմի տղամարդու լավագույն դերակատարման մրցանակը:

Ինչ վերաբերում է «Արեւ, սարեր ու սեր» ֆիլմին՝ այն ռոմանիկ կատակերգություն է, որի իրադարձությունները սկզբում տեղի են ունենում Մոսկվայում, այնուհետեւ գլխավոր հերոսները տեղափոխվում են Հայաստան: Այստեղի նկարահանումները տեղի են ունեցել Ենոքավանում, որտեղ էլ ֆիմի ռուս հերոսուհին փորձում է գտնել իր արմատները:

Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ռուբեն Մուրադյանը, Տիգրան Գյուլումյանը, Ժաննա Բուտուլյանը եւ այլք:

 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

https://style.news.am/arm/news/59517/arev-sarer-u-ser-miqayel-poxosyani-nor-filmi-premieran-haytni-hyurern-u-erekoyi-anaknkaly-foto.html

Be the first to comment on "«Արեւ, սարեր ու սեր». Միքայել Պողոսյանի նոր ֆիլմի պրեմիերան, հայտնի հյուրերն ու երեկոյի անակնկալը (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ