Աստվածաշունչն Արարչի և մարդու հանդիպման վայրն է. Մեծերը Աստծո մասին

 

«Սուրբ գիրքը որքան շատ վերընթերցես, այնքան ավելի շատ կտոգորվես նրանով, այնքան ավելի շատ կլուսավորվես և այնքան ավելի շատ կընդլայնես քո պատկերացումները: Միակ Գիրքն աշխարհում, որտեղ կա ամեն ինչ, նաև քո բոլոր հարցերի պատասխանները:

Կարծում եմ` մենք երբեք ժողովրդին Աստվածաշնչից ավելի լավ բան չենք կարող տալ… Իմ երեխաներն ինձ հետ միասին կկարդան Սուրբ Գիրքը… Աստվածաշունչը համաշխարհային գիրք է:

 

Աստվածաշնչի նշանակությունը մարդկության համար դժվար է գերագնահատել: Սուրբ Գրքի ուշադրության կենտրոնում պատմություն կա, որի գագաթնակետը Հիսուս Քրիստոսն է: Աստվածաշնչի ուշադրության կենտրոնում ժողովուրդն է` կանչված, վերածնված: Գրքերի Գրքի ուշադրության կենտրոնում բարոյականությունն է, այսինքն` վարքի սկզբունքը` Աստծո ժողովրդի համար սահմանված: Օրենքը, որի էությունն արտահայտված է Տաս պատվիրաններում (Ելից 20), պատվար է կորստի եզրին կանգնած մարդու համար: Հնազանդվելով նրան` մենք խույս ենք տալիս անկումից…

Աստվածաշունչը, որ բաղկացած է 66 գրքից, անգին գանձ է բոլոր ժամանակների և ժողովուրդների համար: Աստվածաշունչն ուսումնասիրելիս Սուրբ Հոգին սովորական խոսքերը և դրույթները դարձնում է շնորհի, իմաստության և մտքի զորության աղբյուր: Աստվածաշունչն Արարչի և մարդու հանդիպման վայրն է:

 

Հասարակությունը, որն անտեսում է Սուրբ Գրքի ճշմարտությունները, կքայքայվի: Հասարակությանը Աստվածաշնչից զրկելը նույնն է, ինչ դժբախտության առաջ դուռ բացելը: Մարդկանց այդ գրքի մասին պատմել, այն տարածել և բացատրել. ահա սա’ է մեր մեծագույն պատիվն ու ուրախությունը»:

Ալեքսանդր Սերգեևիչ ՊՈՒՇԿԻՆ – (1799-1837), ռուս բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր, ռուս գրական լեզվի ստեղծողը և նոր գրականության հիմնադիրը:

Աստվածաշունչն Արարչի և մարդու հանդիպման վայրն է. Մեծերը Աստծո մասին

Be the first to comment on "Աստվածաշունչն Արարչի և մարդու հանդիպման վայրն է. Մեծերը Աստծո մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ