«Ընտրեք երջանկությունը». բալիկի սպասող Սիլվա Հակոբյանի լուսանկարը

 

Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը երեխայի է սպասում, կիսվել է նոր լուսանկարով։

 

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է,  հրապարակված լուսանկարում երիտասարդ երգչուհին պիջակ է կրում եւ նուրբ դիմահարդարմամբ է։ «Կյանքն ընտրություն է։ Սա ձեր կյանքն է։ Ընտրեք գիտակցաբար, ընտրեք իմաստուն, ընտրեք ազնիվ։ Ընտրեք երջանկությունը»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ րապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու հետ։ Սիլվա Հակոբյանը ծաղկավոր զգեստ էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկների եւ ջինսե բաճկոնի հետ։

https://style.news.am/arm/news/59479/yntreq-erjankutyuny-baliki-spasox-silva-hakobyani-lusankary.html

Be the first to comment on "«Ընտրեք երջանկությունը». բալիկի սպասող Սիլվա Հակոբյանի լուսանկարը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ