Դատարանը մերժեց Մ.Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը

 

Դատարանը մերժեց պաշտպանական կողմի՝ ԵԿՄ նախկին նախագահ Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը։

Որոշումը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվելու պահից 10-օրյա ժամկետում:

 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը  գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

 

http://armday.am/post/83389/datarany-merzhets-m-grigorjanin-10-mln-dram-gravi-dimats-azat-ardzakelo-veraberjal-mijnordo-tjo-ny

Be the first to comment on "Դատարանը մերժեց Մ.Գրիգորյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ