Երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել. Դավիթ Սանասարյան

 

Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

«Անճարների հերթական ապատեղեկատվությունը Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, բայց արժանացավ լրագրողների ընդգծված վատ վերաբերմունքին։

Հիմա էլ աղջնակի անհեթեթության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ 3 մլն դրամանոց կոստյում եմ հագնում։ Ժողովուրդ ջան, սա ձեզ եմ հաշվետություն տալիս, ոչ թե կեղծիքը հորինողներին. երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, և հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա:

http://armday.am/post/83277/erb-itse-200-000-dramits-tank-kostjo-m-chem-krel-davit-sanasarjan

Be the first to comment on "Երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել. Դավիթ Սանասարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ