Ամենաուժեղ էակը կինն է, ամենաուժեղ զգացմունքը ՝ սերը…Բլից հարցում Ա. Ջուլֆալակյանի հետ (լուսանկարներ)

 

Armday.am-ի «Եթե և ոչ միայն» բլից հարցերին պատասխանում է ըմբշամարտիկ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը: 

-Երբ առավոտյան բացեցիք աչքերը…

-Ուրախացա արևով

-Օրն սկսեցիք… 

-Նախաճաշով

-Սո՞ւրճ, թե՞ թեյ… 

-Նայած տրամադրության

-Քաղաքականությունը…. 

-Հետաքրքիր արվետս է

-Հայաստանն այսօր…

-Զարգացման  կարևոր փուլում է

 

— Հայրենիքը…

-Միակն է

-Երազում եք…

-Ունենալ հզոր հայրենիք

-Վախենում եք… 

-Վախերից չեմ խոսում

— Կինը…

-Շատ ուժեղ էակ է

 

-Աշխատասիրությամբ… 

-Շատ մեծ նվաճումների կարելի է հասնել

— Ոստիկանը… 

-Անչափ կարևոր մասնագիտություն է

— Սերը….

-Ամենամեծ զգացմունքն է

— Իր, որը միշտ Ձեզ հետ է…

-Հեռախոս

 

-Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի…

-Չգիտեմ

— Արտահայտություն, որն անում եք շատ հաճախ…

-Շնորհակալություն

-Մի բան, որ երբեք չեք անի…

-Երբեք մի ասա երբեք

— Ձեր ամենատարօրինակ սովորությունը…

-Մանրուքներին ուշադիր եմ

-Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք…

-Քաղաքականություն

-Մարդ, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները…. 

-Մայրս, կինս

— Գեղեցիկը Ձեզ համար…

-Բնությունը

 

Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք…

-Բարձրյալ տիրոջը, ինքս ինձ

— Կյանքում երբեք չեք ների…

-Դավաճանությունը,սուտը

— Ձեր ամենամեծ հիասթափությունը…

-Ռիոյի Օլիմպիական խաղերը

-Մի բան, որի համար շատ եք ափսոսել…

-Մեծ ափսոսանքներ չեմ ունեցել

— Երբ բարկացած եք…

-Աշխատում եմ շուտ հանգստանալ, քանի որ կարող ես զայրույթի պահին մեծ սխալներ թույլ տալ

— Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը…

-Ընտանիքս

— Երբեք չեք փորձի…

-Ամեն գնով հասնել նպատակիս

-Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար…

-Այնտեղ որտեղ իմ ընտանիքն է

— Մի բառով բնորոշեք Ձեզ:

-Աշխատասեր

-Երջանկության՝ Ձեր բանաձևը…

-Բարդ է կարճ ասել բանաձևը

-Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական չտար…

-Դա անխուսափելի էր

-Եթե  Հայաստանի ղեկավարը Դուք լինեիք…

-Այ պահին վաղաժամ է ասել, թե ինչ կանեի

 -Եթե աղջիկները ծառայեն բանակում….

-Եթե ծառայության ճիշտ ֆորմատ մտածեին,դրանից բանակը կշահեր

 -Եթե Հայաստանում լրագրողներ չլինեին…

-Լրագրողները պետք է միշտ լինեն

-Եթե իմանաք, որ Ձեր կյանքի վերջին օրն եք ապրում…

-Հարազատներիս հետ կլինեի

 -Այս պահին կուզենայիք…

-Մի փոքր հանգստանալ

 — Եվ վերջում…

-Յուրաքանչյուրս մեր ամբողջ ներուժով լծվենք մեր պետության կայացմանը

 

 

Be the first to comment on "Ամենաուժեղ էակը կինն է, ամենաուժեղ զգացմունքը ՝ սերը…Բլից հարցում Ա. Ջուլֆալակյանի հետ (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ