Դպրոցներում վերացել է դասը աղոթքով սկսելու «սովորությունը». ԿԳ նախարարը առաջիկա փոփոխությունների մասին

 

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ մեկնաբանել է «Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը և նշել է, որ այս հարցում ուսուցիչների վերապատրաստելու խդնիր կա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այլևս դպրոցներում վերացել է դասը աղոթքով սկսելու «սովորությունը», սակայն այս առարկայի մասով շատ հարցեր կան, որոնք պետք է վերանայվեն:

 

Նախարարը նաև խոսել է ՆԶՊ (նախնական զինվորական պատրաստվածություն) առարկայի մասին և նշել, որ այս պահին քննարկումներ կան, որպեսզի ավագ դպրոցների աշակերտները կարողանան զորանոցային և վրանային պայմաններում ձեռք բերել որոշակի հմտություններ:

Կրթության նախարարը ասաց, որ Երկրապահ կամավորական միությունը դպրոցից անկախ կառույց է և այդպես էլ կմնա:

 

Նա խոսել է նաև աշակերտների հագուստի մասին, սակայն նշել է, որ կարծում է, որ սև և սպիտակ հագուստ պարտադրաբար կրելը կեղծ օրակարգ է և կրթության որակի վրա չի անդրադառնում:

https://operativ.am/?p=319695&l=am

Be the first to comment on "Դպրոցներում վերացել է դասը աղոթքով սկսելու «սովորությունը». ԿԳ նախարարը առաջիկա փոփոխությունների մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ