Կյանքի 19 ոսկե կանոններ

  1. Փոխադարձության կանոնը։

Նախքան ուրիշների սխալների մասին դատելն ուշադրություն դարձրեք ձեզ վրա։ Նա, ով ցեխ է շպրտում, չի կարող մաքուր ձեռքեր ունենալ։

 

  1. Ցավի կանոնը։

Վիրավորված մարդն ինքն է հարվածներ հասցնում ուրիշներին։

  1. Վերին ճանապարհի կանոնը։

Մենք դեպի ավելի բարձր մակարդակ ենք անցնում, երբ սկսում ենք ուրիշների հետ շփվել ավելի լավ, քան նրանք են մեզ վերաբերվում։

  1. Բումերանգի կանոնը։

Երբ մենք օգնում ենք ուրիշներին, մենք օգնում ենք ինքներս մեզ։

  1. Մուրճի կանոնը։

Երբեք մի օգտագործեք մուրճը զրուցակցի ճակատի վրա կանգնած մոծակը սպանելու համար։

 

  1. Փոխանակման կանոնը։

Փոխանակ ուրիշներին իրենց տեղը դնենք, մենք պետք է նրանց դնենք մեր տեղում։

  1. Ուսուցման կանոնը։

Յուրաքանչյուր մարդ, ում մենք հանդիպում ենք, պոտենցիալ կարող է մեզ ինչ-որ բան սովորեցնել։

  1. Խարիզմի՝ հմայքի կանոնը։

Մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում այն մարդու հանդեպ, ով հետաքրքրված է իրենցով։

  1. Տասը միավորի օրենքը։

Մարդկանց լավագույն որակների հանդեպ հավատը մարդկանց սովորաբար ստիպում է դրսևորել իրենց լավագույն որակները։

 

  1. Իրավիճակի կանոնը։

Երբեք թույլ մի տվեք, որ իրավիճակը ձեզ համար ավելի մեծ նշանակություն ունենա, քան փոխհարաբերությունները։

  1. Ա-ի կանոնը։

Երբ Ա-ն խնդիրներ ունի բոլորի հետ, սովորաբար գլխավոր խնդիրը հենց ինքը՝ Ա-ն է։

  1. Մատչելիության կանոնը։

Ինքդ քեզ հետ ունեցած հարաբերությունների թեթևությունն օգնում է ուրիշներին՝ իրենց մեզ հետ ազատ զգալ։

  1. Խրամատի կանոնը։

Երբ ճակատամարտի ես պատրաստվում, քեզ համար այնպիսի խրամատ փորիր, որպեսզի նրա մեջ կարողանա տեղավորվել ընկերդ։

 

  1. Հողագործության կանոնը։

Բոլոր փոխհարաբերությունները կարելի է և պետք է կուլտիվացնել։

  1. 101 տոկոսի կանոնը։

Գտնել այն մեկ տոկոսը, որի հետ մենք համաձայն ենք, ու դեպի այն ուղղել մեր ջանքերի 100 տոկոսը։

  1. Համբերության կանոնը։

Ուրիշների հետ ճանապարհորդելը միշտ ավելի դանդաղ է, քան միայնակ գնալը։ Եթե ուզում ես հեռու գնալ, միասին գնացեք, իսկ եթե արագ՝ գնա միայնակ։

  1. Նույն մեդալի երկու երեսի կանոնը։

Փոխհարաբերությունների իրական ստուգումը կայանում է ոչ միայն նրանում, թե որքան ենք մենք հավատարիմ մեր ընկերներին, երբ նրանք անհաջողության են մատնվում, այլև նրանում, թե որքան ուժգին ենք մենք ուրախանում, երբ նրանք որևէ հաջողության են հասնում։

  1. Գրավչության կանոնը։

Այլ հավասար պայմաններում մարդիկ կձգտեն աշխատել նրանց հետ, ովքեր իրենց դուր են գալիս։

Այլ անհավասար պայմաններում նրանք, միևնույն է, դա կանեն։

  1. Համագործակցության կանոնը։

Համատեղ աշխատանքը մեծացնում է համատեղ հաղթանակի հավանականությունը։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Be the first to comment on "Կյանքի 19 ոսկե կանոններ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ