Տաշիրում 15-ամյա դպրոցական է սպանվել. Կասկածյալը նրա համադասարանցին է (ֆոտո)

 

Լոռու մարզում, այսօր՝ ապրիլի 27-ին, սպանություն է տեղի ունեցել. Ժամը 16:30-ի սահմաններում, Տաշիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ պարանոցի և ձախ թևի հատվածում ստացած սուր-կտրող-ծակող հարվածի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված, Տաշիր քաղաքի բնակիչ 15-ամյա Էդիկ Ավոյանը վերակենդանացման բաժանումքում գիտակցության չգալով, մահացել է:

 

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են, որ սպանությունը կատարել է Տաշիր քաղաքի բնակիչ, 15-ամյա Ա. Չ.-ն, ով ոստիկանների և քննիչների կողմից հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժին: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Աղբյուրի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Տաշիր քաղաքի սպորտդպրոցի հարևանությամբ գտնվող շենքերից մեկի բակում, իսկ մինչ այդ երեկ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց միջև, ու այսօր՝ չգիտես ինչու, Ա. Չ.-ն որոշել է պարապմունքից հետո հանդիպել Է. Ավոյանին, որի ժամանակ էլ դանակով հարվածներ է հասցրել նրան:

 

Սպանվածն ու սպանության կասկածանքով ոստիկանության Տաշիրի բաժին տեղափոխվածը համադասարանցիներ են:

Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

https://news.am/arm/news/509697.html

Be the first to comment on "Տաշիրում 15-ամյա դպրոցական է սպանվել. Կասկածյալը նրա համադասարանցին է (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ