Հարազատ օտարը… Ռուսաստանում նա չդարձավ ռուս ռեժիսոր, իսկ Հայաստանում’ հայ: Նա այդպես էլ մնաց օտար հարազատների շրջանում, և չդարձավ հարազատ օտարների շրջանում:

1937-ին ձերբակալված Գարեգին Քյոսայանի հետ վերջին հանդիպմանը նրա կինը եկել էր երկու տղաների հետ: Փոքրի վեց ամսականը նոր էր լրացել:

Գարեգինը, հասկանալով, որ իր ճակատագիրը վճռված է, ասաց կնոջը. «Կարող ես նորից ամուսնանալ, բայց ահա այս փոքրի ազգանունը չփոխես, նա այն կփառավորի՛»:

Հոր բառերը մարգարեական էին. 30 տարի անց ռեժիսոր Էդմոնդ Քյոսայանին ճանաչեց ամբողջ երկիրը:

«Անորսալի վրիժառուների» մասին ռոմանտիկ եռապատումի ապագա հեղինակի մանկությունը բնավ էլ ռոմանտիկ չի սկսվել: 1937-ի գարնանը Էդմոնդի հայրը գնդակահարվել է որպես ցարական բանակի նախկին սպա, իսկ ընտանիքը’ կինն ու երկու երեխաները, աքսորվել են Սիբիր, Ալթայի երկրամասի Վոզնեսենիե գյուղը:

Աքսորից նրանք վերադարձան միայն պատերազմից հետո, բայց չհամարձակվեցին Լենինականում հաստատվել: Նոր հնարավոր հետապնդումների վախը զորեղ էր, և Քյոսայանները տեղափոխվեցին Երևան:

Քեսայան’ ի սկզբանե հենց այսպես էր հնչում Էդմոնդի ազգանունը: «Ո» տառը սխալմամբ հայտնվել է անձնագիր ստանալուց և այդպես էլ մնացել:

16 տարեկանում Էդմոնդը մեկնում է Մոսկվա’ Կինոմատոգրաֆի համառուսական համալսարան ընդունվելու (ВГИК): «Հայկական շեշտադրության պատճառով» նրան չընդունեցին դերասանական բաժին, չնայած ինքը՝ Էդմոնդը հայերեն ընդհանրապես չէր խոսում:

Չցանկանալով վերադառնալ Երևան’ Էդմոնդն ընդունվում է Մոսկվայի տնտեսագիտական համալսարան, որտեղ սովորում է 4 տարի: Եվ 4 տարի շարունակ ուսմանը զուգահեռ փորձում էր ընդունվել Կինոմատոգրաֆի համալսարան, բայց զուր:

Նա միայն 1958-ին կարողացավ ընդունվել, բայց արդեն ռեժիսուրայի բաժին: 1962 թվականին չորրորդ կուրսեցի Քյոսայանի դիպլոմային աշխատանք «Սանդուղք»-ն արժանանում է Մոնտե Կարլոյի միջազգային կինոփառատոնի Գրան-պրիին:

Մեկ տարի անց Կաննում բարձրագույն մրցանակի է

Be the first to comment on "Հարազատ օտարը… Ռուսաստանում նա չդարձավ ռուս ռեժիսոր, իսկ Հայաստանում’ հայ: Նա այդպես էլ մնաց օտար հարազատների շրջանում, և չդարձավ հարազատ օտարների շրջանում:"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ