Ո՞ւմ պատրաստած խորովածը կերավ Նիկոլ Փաշինյանը

 

Մաշտոցի պուրակում բացված հյուրասիրության սեղանը սպասում է ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Հյուրասիրողները պատրաստ են ավելացնել խորովածի համար գնված միսը։

Երևանի կենտրոնում Քաղաքացու օրվա առթիվ խորոված անող տղամարդիկ Արարատի մարզի Գեղանիստ գյուղից են։ Այս մասին նրանք հայտնեցին Sputnik Արմենիայի թղթակցին։

«Առավոտից 20 կգ միս ենք բերել։ Բայց եթե պետք լինի էլի կբերենք»,– ասացին նրանք։

Գեղանիստցիները պատմեցին, որ անցյալ տարի նույնպես «թավշյա» հեղափոխության հաղթանակը խորովածով են նշել ու հյուրասիրել այդ օրը փողոցում հանդիպած մարդկանց։ Այսօր ևս հյուրասիրությունն անվճար է։ Ցանկացողներին սպասում է Մաշտոցի պուրակում դրված սեղանը
Հենց այդ սեղանից ու գեղանիստցի տղամարդկանց պատրաստած տոնական խորովածից այսօր օգտվեց նաև Մաշտոցի պողոտայով զբոսնող վարչապետ

 

Հիշեցնենք` այսօր Հայաստանում նշվում է Քաղաքացու օրը։ 2019թ. մարտի 21-ին կառավարությունը հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում էր ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել ՀՀ քաղաքացու օր։

Ապրիլի 9-ին ՀՀ խորհրդարանն ընդունեց կառավարության առաջարկած օրինագիծը։

Օրվա տոնական միջոցառումների համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 124 մլն դրամ։

armeniasputnik.am

Be the first to comment on "Ո՞ւմ պատրաստած խորովածը կերավ Նիկոլ Փաշինյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ