Ֆրանսիան հիշում է ցեղասպանությունն ու նշում Քաղաքացու օրը․ Միշել Վալան Հայաստանում է

 

Հայաստանում է Ֆրանսիայի Պրիվա քաղաքի քաղաքապետը՝ Միշել Վալան։  Ապրիլի 24-ին նա, այցելելով Ծիծեռնակաբերդ, իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիաշատակին, և վստահ է, որ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։ Ֆրանսիացի պաշտոնյայի հետ ArmDay.am-ը զրուցել է հետհեղափոխական Հայաստանի, Քաղաքացու օրվա, հայ-ֆրանսիական հարաբերությունների և այլ հարցերի շուրջ։

Մանրամասները՝ ստորև ներկայացված ամբողջական հարցազրույցում․

 

 

-Սա Ձեր առաջին այցն է Հայաստան, ինչո՞վ այն պայմանավորված։

-Այո, առաջին անգամ Հայաստանում, և իմ ընկերների շնորհիվ կարողացա բացահայտել այս հրաշք երկիրը։ Այցս պայմանավորված է նրանով, որ ցանկանում էի բացահայտել այս երկիրն ու երկար ժամանակ էր՝ ցանկանում էի գալ, ի վերջո, այս անգամ հաջողացրի։ Ցանկանում էի տեսնել նաև, թե ինչ իրավիճակ է Հայաստանում հեղափոխությունից մեկ տարի անց։ Ինչպես նաև կարևոր է, որ ես կարողացա ներկա լինել հայերի համար շատ կարևոր իրադարձությանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանը, ներկա եղա Ծիծեռնակաբերդում, այցելեցի այնտեղի թանգարանն ու հարգանքիս տուրքը մատուցեցի։ Հայերի ու ֆրանսիացիների կապը գալիս է դարերի խորքից, և ես ցանկացա հետնորդը լինել այդ բարեկամական հարաբերության։

 

-Խոսեցիք քաղաքական փոփոխություններից, Հայաստանում քաղացու ինստիտուտը կայացե՞լ է

-Մի բան ակնհայտ է՝ երիտասարդությունն ակտիվ է, և ունի այն ռեսուրսը, որն հարկավոր է գլոբալ փոփոխությունների համար։

 

 

-Ֆրանսիայում նշվու՞մ է Քաղաքացու օր։

-Այո, մենք Ֆրանսիայում այդ օրը նշում ենք շատ մեծ շուքով։ Այդ օրն է, որ մարդիկ ստանում են բոլոր իրավունքները, քանի որ իսկապես քաղաքացին է պետության հիմքը։ Քանի որ Եվրոպան այսօր գտնվում է ահաբեկչությունների կենտրոնում, մենք միշտ կանգնած ենք մեր քաղաքացու կողքին։

 

-Հեղափոխությունից հետո փոխվե՞լ է Ֆրանսիայի վերաբերմունքն ու ընկալումները Հայաստանի իշխանությունների նկատմամբ։

-Նախկին կառավարության մասին ինձ հայտնի է այնքանով, որքանով մեր քաղաքական դաշտն է ինձ հնարավորություն ընձեռել իմանալ, իսկ ինչ վերաբերվում է այժմյան Հայաստանի կառավարությանը կարող եմ ասել, որ այս իշխանությունը հույս է տալիս հավատալ այն ապագային, որը մեր երիտասարդներին բաժին կհասնի։ Ֆրանսիանհետևողական է բոլոր քաղաքական գործընթացների ուղղությամբքանի որ մեզ մոտ մեծ թվով հայեր կանևՀայաստանում կատարվող ցանկացած քաղաքական իրադարձություն իր ազդեցությունն է ունենում նաևֆրանսիահայերի վրա։

 

 

Պրիվայում շա՞տ հայեր կանև ի՞նչ դերակատարություն ունեն։

Իմ քաղաքում էլշրջակա քաղաքներում էլ կան հայերովքեր իրենց ներդրումն ունենև այդ հայերից մեկի շնորհիվ եսայստեղ եմ։ Իրենք իրենց դերակատարումն ունեն բոլոր ոլորտներում՝ արվեստումկրթության մեջ,ձեռնարկատիրություններում և այլ ոլորտներում։

 

Հայաստանի քաղաքների հետ համագործակցություններ նախատեսվու՞մ են։

Երեկ հանդիպում ունեցա Իջևանի քաղաքային իշխանությունների հետ։ Ինքս փնտրում եմ համագործակցությանուղիներ։ Պատրաստվում ենք քույր քաղաք դառնալ Հայաստանի որևէ քաղաքի հետև իմ քաղաքում ապրող հայերը ևսկմասնակցեն այդ գործընթացուն ու իրենց ներդրումը կունենան։

 

Ասացիքոր այցելել եք Ծիծեռնակաբերդինչպիսի՞ տպավորություններ եք ստացել։

Անկեղծ կլինեմ՝ չափազանց ցնցված եմ։ Գալիս էին հազարավոր մարդիկ իրենց ընտանիքների հետ միասինինչըխորապես իր հետքը թողեց իմ հոգում։

 

Թուրքիայի կողմից ճանաչում և հատուցում կարելի՞ է ակնկալել մոտ ապագայում։

Ճշմարտությունից փախչել չես կարողեկող սերունդը անպայման կճանաչի այնճշմարտությունն ակնհայտ էև հայտնիէ ողջ աշխարհին։

Վաչիկ Գրիգորյան

http://armday.am/post/82898/fransian-hisho-m-e-tseghasnjvpano-tjo-nn-o-nsho-m-qaghaqatso-ory-mishel-valan-hajastano-m-e

Be the first to comment on "Ֆրանսիան հիշում է ցեղասպանությունն ու նշում Քաղաքացու օրը․ Միշել Վալան Հայաստանում է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ