Ես այսօր վարչապետ չեմ․ Նիկոլ Փաշինյան․․․Տեսանյութ․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է Քաղաքացու օրվա միջոցառումներին ու քայլում է Երևանի փողոցներում։  Նա մոտենում է քաղաքացիներին, զրուցում նրանց հետ և շրջում փողոցներով:

Վարչապետը լուսանկարվում է երեխաների և իր հետ ցանկացող բոլոր քաղաքացիների հետ: Մարդիկ ողջագուրվում են վարչապետի հետ և նրան առողջություն մաղթում:

«Տոնը ինձ համար չէ, տոնը մարդկանց համար է: Մարդիկ մտածում են, որ անցյալ տարվա իրադարձություններն այնքան աննշան են, որ օրացույցի մեջ նշվելու կշիռ չունեն: Եթե այդպես են մտածում, ի՞նչ ասենք, մենք հարգում ենք իրենց կարծքիը: Ամեն ինչի մասին էլ կարելի է ասել, որ այլ կերպ կարելի է ծախսել: Քաղաքացին 100 միլիոն դրամ չի՞ կարող ծախսել: Քաղաքացին 40 միլիարդ դրամով գերակատարել է բյուջեի եկամուտները:

 

Այս տարի 124 միլիոնից 10-10 միլիոնով ծախսվել է ամեն մարզում: Տոնը ընդունել է մեր կառավարությունը, բայց քաղաքացիների համար: Սա իմ տոնը չի, ուզո՞ւմ եք` գնամ տուն, տնից դուրս չգամ: Ընդամենը Մաշտոցի պողոտան է փակվել, 2 բեմ է դրվել, ուզում են տոնել, թող տոնեն, չեն ուզում, թող չտոնեն»,- լրագրողների հետ զրույցում աասաց Փաշինյանը:

https://www.1in.am/2549601.html

Be the first to comment on "Ես այսօր վարչապետ չեմ․ Նիկոլ Փաշինյան․․․Տեսանյութ․․․"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ