Մի քանի պատճառ՝ Հայաստան այցելելու համար. Bloomberg

 

Bloomberg գործակալությունն անդրադարձել է Հայաստանին։ Մասնավորապես, ներկայացվել են Հայաստանի պատմությունը, մշակույթն ու տեսարժան վայրերը՝ այն ամենը, ինչ կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին։ Նշվում է, որ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում, որը դեպի ծով ելք չունի, տեսնելու շատ բան կա։

Այսպես՝ Եվրասիայում նախաքրիստոնեական տաճարի եզակի նմուշներից մեկը Հայաստանում է՝ Արևի աստծուն նվիրված Գառնու հեթանոսական տաճարը։

 

relates to Why You Should Go to Armenia Now, in 15 Inspiring Photos

 

Հետաքրքիր է նաև քոչարին՝ պար՝ զուռնայի հնչյունների ներքո։

ARMENIA-TOURISM

Այստեղ է գտնվում նաև աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևեր»-ը՝ շուրջ 16 մետր երկարությամբ։

ARMENIA-TOURISM

Անդրադարձ է կատարվում նաև խորհրդային ժամանակաշրջանի հուշարձաններին, մայրաքաղաք Երևանին։

 

relates to Why You Should Go to Armenia Now, in 15 Inspiring Photos

Խոսվում է հայկական հարուստ խոհանոցի մասին և ընդգծվում խորովածը։

relates to Why You Should Go to Armenia Now, in 15 Inspiring Photos

Բացի այդ՝ Հայաստանում է հայտնաբերվել աշխարհի ամենահին գինու մառանը, ինչպես նաև այստեղ է ամենահին եկեղեցին՝ Էջմիածնի մայր տաճարը։

ARMENIA-SYRIA-CONFLICT-REFUGEES

Իսկ Տաթևի վանքը հիացնում է իր ճարտարապետությամբ։

relates to Why You Should Go to Armenia Now, in 15 Inspiring Photos

Գործակալությունը նաև հատուկ ուշադրություն է դարձրել Թավշյա հեղափոխությանը, 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին, ինչպես նաև հայկական կոնյակին, որը Ուինսթոն Չերչիլի ամենասիրելի ըմպելիքն էր:

http://armday.am/post/82754/mi-qani-patchar-hajastan-ajtselelo-hamar-bloomberg

Be the first to comment on "Մի քանի պատճառ՝ Հայաստան այցելելու համար. Bloomberg"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ