Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Շիրազի բանաստեղծությունն է արտասանում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

 

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան Ինստագրամի իր էջում տեղադրել է հոլովակ, որտեղ արտասանում է Հովհաննես Շիրազի բանաստեղծություններից։

 

Հոլովակին կից Ժաննան գրել է․ «Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ի հիշատակ XX դարում ազգային պատկանելիությամբ պայմանավորված առաջին կոտորածի զոհերի, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում։ Հայոց ցեղասպանության զոհերի ընդհանուր թիվը մինչև օրս վերջնականապես հայտնի չէ։ Ավելի հաճախ հնչում են տվյալներ, որ 1915-ից մինչև 1918 թվականները Օսմանյան կայսրության կողմից բնաջնջվել է 1-1,5 միլիոն հայ»։

View this post on Instagram

Ежегодно 24 апреля в мире отмечается День памяти жертв геноцида армян в память о жертвах первого в XX веке истребления людей по национальному признаку, которое было осуществлено в Османской империи. Общее число жертв геноцида армян по сей день окончательно не установлено. Наиболее часто звучат данные о том, что в период с 1915 по 1918 годы в Османской империи были уничтожены от 1 до 1,5 миллиона армян. Мой народ тоже пережил геноцид и весь мир об этом знает и признаёт этот чудовищный факт. Я хочу, чтобы о геноциде армян тоже узнали,как можно больше людей, чтобы мировая общественность не закрывала на это глаза. За прошлое надо уметь отвечать, прошлое надо уметь признавать!!!!! Без осознания ошибок прошлого, никогда не будет спокойного и светлого будущего. #геноцидармян #армения #турция #поддержка #сплоченность #память #любовь #вера #надежда

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

Հիշատակելով իր հրեա լինելը՝ Ժաննան նշել է, որ իր ազգը նույնպես ենթարկվել է կոտորածի, այդ հրեշավոր իրողությունը գիտի և ընդունում է ամբողջ աշխարհը։ Ժաննայի շեշտել է, որ ինքն ուզում է, որ հայերի ցեղասպանության փաստը նույնպես իմանան հնարավորինս շատ մարդիկ, աշխարհն աչք չփակի դրա վրա։ Դերասանի կինը նշել է նաև, որ պետք է կարողանալ ընդունել անցյալը և պատասխան տալ դրա համար։

Ամփոփելով գրառումը` Ժաննան գրել է․ «Առանց անցյալի սխալները գիտակցելու, երբեք չի լինի հանգիստ և պայծառ ապագա»։

Be the first to comment on "Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Շիրազի բանաստեղծությունն է արտասանում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ