Դորկ Սահակյան. միակ հայը, որն արժանացել է Նոբելյան մրցանակի

 

Նոբելյան մրցանակն աշխարհում ամենապատվավոր պարգևներից մեկն է, որը յուրաքանչյուր տարի տրվում է գիտության ոլորտում բացահայտումների և հեղափոխական գյուտերի համար, ինչպես նաև հասարակության մեջ և մշակույթում մեծ ներդրման:

Հայկական ծագում ունեցող շատ գիտնականներ հաճախ դառնում են Նոբելյան մրցանակի թեկնածուներ, սակայն մինչ օրս դափնեկիր դարձել է միայն մի հայ՝ կլիմայագետ Դորկ Սահակյանը:

Դորկ Սահակյանը ծնվել է 1954 թ. Փենսիլվանիա նահանգում, Սահակյանների հայկական ընտանիքում:

Տարրական դպրոցում Դորկը հատուկ հետաքրքրասիրություն է ցուցաբերել բնական գիտությունների նկատմամբ, այդ իսկ պատճառով ծնողները խորհուրդ են տվել նրան ընդունվել Ռենսելերի նյույորքյան պոլիտեխնիկական համալսարան: 1977 թ. Դորկն ավարտում է այդ համալսարանը՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի աստիճան:

 

Համալսարանն ավարտելուց հետո նա ծառայության է անցնում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում՝ որպես օվկիանոսագետ: Ծառայությանը զուգահեռ Դորկը դասավանդում էր Կոլումբիական համալսարանում և Օհայոյի հետազոտական կենտրոնի գիտական աշխատող էր:

Այս ժամանակահատվածում նա գրել է ավելի քան 100 գիտական հոդվածներ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների մասին: Դորկ Սահակյանը համարվում էր տաղանդավոր գիտնական, և 1994 թ. նրան նշանակեցին Նյու Հեմփշիրի համալսարանի Երկրի, օվկիանոսի ու տիեզերքի ուսումնասիրման ինստիտուտի բիոսֆերայի միջազգային ծրագրի գլոբալ վերլուծական, ինտեգրացիոն ու մոդելային աշխատանքային խմբի գործադիր տնօրեն:

2002-ից ի վեր Դորկ Սահակյանը դարձավ Կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի տնօրեն, որը գնահատում է տեխնոգեն գործոնների պատճառով կլիմայի գլոբալ փոփոխությունների ռիսկերը Բեթղեհեմի Լիխայի համալսարանում:

 

2004 թ. նա ստանձնեց ՄԱԿ-ում կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խմբի նախագահի պաշտոնը և ստացավ Հարվարդի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:

Դորկ Սահակյանն ու ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը գիտական զեկույցներ են մշակել կլիմայի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ և առաջարկությունների ցանկ են կազմել, որոնք ենթակա էին ներկայացման գերտերությունների գլխավոր քաղաքական գործիչներին շրջակա միջավայրը պահպանելու և փրկելու նպատակով: Զեկույցները ներկայացվել են ՄԱԿ-ին և ընդունվել են որպես «դասագիրք»՝ աշխարհում կլիմայական ճգնաժամը նկարագրելու համար:

 

2007 թ. այս զեկույցների համար Դորկ Սահակյանը դարձավ Նոբելյան մրցանակի դափնեկիր:

Ներկայումս հայազգի գիտնականը շարունակում է դասավանդել Կոլումբիական համալսարանում և գրել գիտական հոդվածներ, որոնց թիվն արդեն իսկ անցնում է 2,000-ից:

Հարկ է նշել, որ տարբեր ժամանակներում Նոբելյան մրցանակի թեկնածուներ են դարձել հայազգի այնպիսի գիտնականներ, ինչպիսին էր իտալացի քիմիկոս-օրգանիկ և սենատոր Ջակոմո Չամիչյանը, ով առաջադրվել է 9 անգամ: Չամիչյանը քիմիայի և ֆոտոքիմիայի ոլորտում ավելի քան 40 հայտնագործությունների և 400 գիտական աշխատությունների հեղինակ է և համարվում է արևային մարտկոցների հեղինակներից մեկը:

Աշխարհի ամենահայտնի տնտեսագետներից մեկը՝ բազմաթիվ աշխատությունների հայազգի հեղինակ Տարոն Աճեմօղլուն երկու անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի, իսկ 2005-ին Ամերիկյան տնտեսագիտական ասոցիացիան Աճեմօղլուին Բեյթս Քլարքի մեդալ շնորհեց, որը տնտեսագիտության ոլորտում ամենահեղինակավորն է համարվում Նոբելյան մրցանակից հետո:

Հարվարդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Հարվարդի բժշկական դպրոցի նախագահ Արամ Չոբանյանը առաջադրվել է Նոբելյան մրցանակի բժշկության ոլորտում:

 

Հայկական ծագում ունեցող ռուս գիտնական, ֆիզիկոս Յուրի Օգանեսյանը, որը հայտնաբերել է Մենդելեևի աղյուսակի միանգամից մի քանի տարր, 2002 թ. համարվում էր Նոբելյան մրցանակի ամենահավանական թեկնածուն: Օգանեսյանի պատվին 2016 թ. անվանվել է աղյուսակի 116-րդ տարրը՝ Օգանեսոնը:

Նոբելյան մրցանակի թեկնածուներ են եղել նաև հայկական ծագում ունեցող խորհրդային ինժեներ Սերգեյ Գուլիշամբարովը, պատմաբան Հայկ Ղազարյանը՝ իր «Օսմանյան կայսրությունում հայ ազգի ցեղասպանությունը» աշխատության համար, Կոլումբիական և Նյու Յորքի համալսարանների փիլիսոփայության պրոֆեսոր Փոլ Պողոսյանը: Ըստ շատ գիտնականների՝ Նոբելյան մրցանակի արժանի էին նաև հայ ատղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, խորհրդային ֆիզիկոս Գուրգեն Ասկարյանը:

https://blognews.am/arm/news/606453/dork-sahakyan-miak-hayy-orn-arzhanacel-e-nobelyan-mrcanaki.html

Be the first to comment on "Դորկ Սահակյան. միակ հայը, որն արժանացել է Նոբելյան մրցանակի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ