Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

 

Փարիզում ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել: Ինչպես «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարված գրառմամբ հայտնում է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, հոգևոր արարողությունը տեղի է ունեցել Սբ Տիրամայր տաճարում:

«Փարիզում Սբ պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և ոգեկոչվել է 1.5 միլիոն զոհերի հիշատակը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է դեսպան Տոլմաջյանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը  Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը կայացել է փետրվարի 5-ին: 

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել  Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001թ. օրենքի ուժով, իսկ 2016թ. քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը:

https://armenpress.am/arm/news/972349.html?fbclid=IwAR02zyvNgvZgaekAjlK2kYtbVeejNWtLXGCLZ3_s6zlBdqr-rBQ_5GUb3qQ

Be the first to comment on "Փարիզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ