Մեկ տարի առաջ մենք հաղթեցինք պետության զավթարարներին, կոնցլագերը վերջն սկսվեց:

 

Մեկ տարի առաջ մենք հաղթեցինք պետության զավթարարներին, կոնցլագերը վերջն սկսվեց:

 

Ժողովրդաիշխանությունը երբեք կատարյալ չէ, դրա ոչ մի մոդել երբեք վերջնամշակված չի եղել ու չի լինելու, ժողովրդաիշխանությունը անվերջ մշակվող համակարգ է, ինքնակատարելագործվող եւ փորձարկվող: Հեղափոխությունները այդ համակարգի զանթման ուղիղ հետեւանքներն են: Մարդկային անհատական եւ հավաքական կամքից վեր բան չպիտի լինի հանրային հարաբերություններում, երկիր պահելու եւ շահելու ճանապարհին:

Levon Barseghyan-ի լուսանկարը:

Մեր երկիրը զանթել էին մի քանի տասնյակ հանցագործներ, ձեւական ժողովրդավարություն էին հայտարարել, մսխում, լափում, հարստահարում ու կոտորում էին հենց կարիքն զգում էին եւ մնում էին անպատիժ: Հայաստանի գլխին բերված զրկանքները միշտ արտահայտվել են վիճակագրորեն. ժողովրդագրություն, արտագաղթ, աղքատություն, կոռուպցիա, քաղաքական բանտարկյալներ, գնդակահարված ցուցարարներ, կորսված տարածքներ եւ անթիվ մարդկային կյանքեր եւ այլն:

Լսել ենք եւ դեռ լսելու ենք, թե ամեն ինչ արել են նախկին իշխանությունները որ մարդիկ լավ լինեն, երկիրը զարգանա: Հա իհարկե, իրենց խելքի եւ բարքերի շրջանակներում: Հիտլերը, Թալեաթը ու Մուսոլինին էլ կարգին տղերք էին իրենց շրջապատում:

 

Levon Barseghyan-ի լուսանկարը:

Անպայման լինելու են դժգոհներ, տաշտից զրկվածներ, ակնկալիքները շուտափույթ իրականացված տեսնել կամեցողներ, պաշտոն երազած եւ չստացածներ, ահազանգողներ եւ շտապողներ:

Դեմն ահագին գործ կա, տասնամյակների ավիրածները կարգի բերելու համար ավելի մեծ ջանքեր են պետք, քան պետք եղավ զառանցախտով տառապող սերժիկներին տուն ուղարկելու համար: Այս մեկ տարում ակնհայտ դարձավ, թե ինչ խորն ենք թաղվել ճահճի մեջ եւ ինչ առեղծվածային ջանքեր են պետք ելնելու եւ առաջ գնալու համար: Բայց անհնարին արել ենք մեկ տարի առաջ, մեզ Մարտի 1-ով սպառնացող եւ Մարտի 1 սարքող պարագլուխներից մեկին իր հրոսակախմբով ստիպել ենք ելնել ու ռադը քաշել պետական պալատներից: Շատ ժողովուրդներ, որ համանման դիրքերում հեծեծում ու տառապում են տասնամյակներով, բախտ չեն ունենում նման հեղափոխություն տեսնել: Մենք տեսանք, որովհետեւ համառեցինք եւ արեցինք:

 

Levon Barseghyan-ի լուսանկարը:

 

Այլեւս երբեք ոչ մեկին չպիտի թույլ տալ այսպես ծաղրել մարդկանց, թալանել ու լլկել, ստորացնել ու ոչնչացնել մարդկային բնությունը: Բոլորը հատուցվելու են իրենց արածների եւ չարածների համար:

Շնորհավոր հեղափոխության տարեդարձը, թե սրտներդ իմ սրտով է: Հենց մեզնից յուրաքանչյուրը հավատաց, որ Հայաստանն ինքն է, որ կա, մենք հաղթեցինք: Ինձ այդպես է թվում: Իսկ ինձ պատահական ոչինչ չի թվում:

Հայաստանը մենք ենք!

Պաչում եմ 🙂

Մեկ տարի առաջ մենք հաղթեցինք պետության զավթարարներին, կոնցլագերը վերջն սկսվեց: Ժողովրդաիշխանությունը երբեք կատարյալ…

Опубликовано Levon Barseghyan Вторник, 23 апреля 2019 г.

Be the first to comment on "Մեկ տարի առաջ մենք հաղթեցինք պետության զավթարարներին, կոնցլագերը վերջն սկսվեց:"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ