Ուզում ես հավատացյալ եղիր, ուզում ես անհավատ, մեկ է, էլի վերջում քո խաչի վրա ես հայտնելու: Միայն թէ մեկ տարբերությամբ:

 

Ժողովուրդ ջան, մինչև Սբ. Հարության տոնը Ֆեյսբուքում չեմ լինի: Ուզում եմ դուրս գալ՝ ավելի շատ աղոթքի, Աստուծո Խոսքի ընթերցանությանն ու խոկմանը տրվելու: Ավագ Շաբաթվա այս օրերը պետք է փորձենք որքան հնարավոր է իմաստալից անցկացնել:

 

Դուք էլ ավելի շատ աղոթեք, ավելի շատ Ավետարններն ու սաղմոսները կարդացեք, ավելի շատ սիրեք, ներեք ու օգնեք իրար: — Երբ որ Ավագ Ուրբաթ օրը Տեր Հիսուսի խաչելության մասին լսեք, հիշե՛ք, որ այս կյանքն ինչպես էլ ապրես խաչից չես փախչի: Ուզում ես հավատացյալ եղիր, ուզում ես անհավատ, մեկ է, էլի վերջում քո խաչի վրա ես հայտնելու: Միայն թէ մեկ տարբերությամբ:

Կամ կլինես Քրիստոսի աջ կողմում, կամ ձախ: Եթե աջ կողմում, ապա կյանք կունենաս, տառապանքդ էլ իմաստալից կլինի: Իսկ եթե ձախ կողմում, ապա արդեն ապրում ես դժոխք երկրի վրա, որովհետև տառապանքն առանց Քրիստոսի ոչ մի իմաստ չունի: — Քրիստոսից պինդ բռնեք: Ձեր խաչը կրեք հոժարությամբ հանուն Քրիստոսի: Սիրեք, ներեք ու համբերեք:

 

Ժողովուրդ ջան, մինչև Սբ. Հարության տոնը Ֆեյսբուքում չեմ լինի: Ուզում եմ դուրս գալ՝ ավելի շատ աղոթքի, Աստուծո Խոսքի…

Опубликовано Արմեն Հարեյան Среда, 17 апреля 2019 г.

Be the first to comment on "Ուզում ես հավատացյալ եղիր, ուզում ես անհավատ, մեկ է, էլի վերջում քո խաչի վրա ես հայտնելու: Միայն թէ մեկ տարբերությամբ:"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ