Զատիկին փլավ պատրաստելու հետաքրքիր տարբերակ

 

Բաղադրությունը

1.5 բաժակ բրինձ

1 բաժակ չամիչ

մոտ 1 բաժակ մրգաչիր (ծիրան, դեղձ)

0.5 բաժակ ծիրանի կուտ (կարելի է ավելացնել նաև պնդուկ, նուշ, հնդկական ընկույզ)

0.5 լավաշ

50գ բուսայուղ կամ 70գ կարագ

 

Պատրաստման եղանակը

Բրինձը լվալ և եփել 1 բաժակին 2 բաժակ ջուր հարաբերությամբ: Թավայի մեջ լցնել բուսայուղը կամ կարագը և դնել կրակին: Երբ տաքանա, ավելացրեք չամիչը, ծիրանի կտերն ու չիրը: Թողեք կրակին այնքան, որ այն թեթևակի կարմրի և դեղնի, չամիչներն էլ ուռչեն: Երբ բրինձն ու չամիչը արդեն պատրաստ են, կաթսայի տակը ավելացնում եք կարագ կամ բուսայուղ, լավաշը բաժանում եք քառակուսիների (մոտ 6-7սմ) և թեթևակի կարմրացնում եք յուղի մեջ:

Այնուհետև բրինձն ու չամիչի խյուսը խառնում եք իրար ու լցնում լավաշի վրա, մի լավ գդալով տափակացնում: 5-10 րոպե այդպես թողնում ենք, այնուհետև կաթսայի բերանի չափով մեծ ափսե ենք ընտրում, դնում ենք կաթսայի բերանին շուռ ենք տալիս: Փլավը պատրաստ է մատուցման:

 

https://www.haydzayn.com/am/page/zatiki-plave-patrastelou-hetaqrqir-tarberak

Be the first to comment on "Զատիկին փլավ պատրաստելու հետաքրքիր տարբերակ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ