Պառավաքարում Շունը Կծել Է Երեխայի Ու Զինվորի Ու Անմիջապես Սատկել

 

Տավուշի մարզի Պառավաքար համայնքում այսօր արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է։

Տուժածներից մեկը 7տարեկան երեխա է (շունը կծել է ականջի հետին մասը), մյուսը զինվորական է (կծել է սրունքի հատվածը)։

 

ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջինները ստացել են հակակատաղության պատվաստման առաջին ներարկումը, կստանան նաև հակակատաղության իմունագլոբուլինը։

Տուժածների վիճակը ներկայումս բավարար է և գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

 

Դեպքի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` շան գլուխը հետազոտելու համար

Պառավաքարում շունը կծել է երեխայի ու զինվորի ու անմիջապես սատկել

Be the first to comment on "Պառավաքարում Շունը Կծել Է Երեխայի Ու Զինվորի Ու Անմիջապես Սատկել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ