«Կյանքում ի՞նչ նպատակներ ունես». պատասխանում է Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)

 

Հենրիխ Մխիթարյանը, Մոհամեդ Էլնենին, Շկոդրան Մուստաֆին և «Արսենալի» այլ ֆուտբոլիստներ կրկին մասնակցել են Arsenal Media-ի կազմակերպած հերթական հարցմանը:

«Զինագործները» պատասխանում են հետաքրքիր հարցերի. ո՞րտեղ կցանկանային լինել, ի՞նչ նոր բան կցանկանային սովորել և ի՞նչ նպատակներ ունեն կյանքում:

 

«Ես կցանկանայի ջունգլիներում լինել: Կուզենայի իմանալ, թե ինչ է նշանակում այնտեղ գիշերելը: Դա հետաքրքիր փորձ կլիներ», – պատասխանել է Մխիթարյանը:

Ինչ վերաբերում է Էլնենիի այն հարցին, թե ինչ նոր բան կցանկանար սովորել, 30-ամյա կիսապաշտպանը նշել է:

«Երբ հանդիպեցի քեզ, մտածեցի, որ հիանալի կլիներ քեզ հետ արաբերեն շփվել: Կարծում եմ՝ այն շատ հետաքրքիր լեզու է», – պատասխանել է Հենրիխի եգիպտացի ֆուտբոլիստի հարցին:

Եվ, վերջապես, անդրադառնալով կյանքի նպատակներին Մխիթարյանն ընդգծել է ընտանիք ունենալու փաստը: Նա երազում է ամուսնանալու և երեխա ունենալու մասին:

 

https://www.vnews.am/kyankum-i%D5%9Ench-npatakner-vones-pataskhanum-e-henrikh-mkhitaryany/

Be the first to comment on "«Կյանքում ի՞նչ նպատակներ ունես». պատասխանում է Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ