Ես նեղացած եմ էղել հանձնաժողովից, խի՞ եք սաղ թողնում Ծառուկյանի վրա, էս երկրում մի հատ Ծառուկյան կա՞… Բարկացած եմ եղել, չեմ եկել

 

«ԱԺ տնտեսական հանձնաժողովն ասում ա՝ ներմուծվող կլինկերը (ցեմենտի կիսաֆաբրիկատ) թող չհարկվի, մենակ ցեմենտի համար տուրք վճարվի:

Ասում եմ՝ եղբայր, մարդիկ անգործ կմնան, վարկերի տակ են, առաջարկում ենք՝ թող երկուսի վրա էլ դնեն տուրքը»,- «Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը:

 

«Մենք էլ ասում ենք՝ եթե տենց օրենք ես ընդունում, կլինկեր կբերենք, ցեմենտ չենք արտադրի:

Картинки по запросу ծառուկյան

Ես նեղացած եմ էղել հանձնաժողովից, խի՞ եք սաղ թողնում Ծառուկյանի վրա, էս երկրում մի հատ Ծառուկյան կա՞…

Բարկացած եմ եղել, չեմ եկել, ասել եմ՝ սեփականատեր եմ, կառավարման եմ տվել, գնա, ասա՝ կառավարություն, մեկի վրա տուրք ես դրել, մյուսի վրա՝ չէ…

Похожее изображение

Հետո ասին՝ նամակ են գրել աշխատողները, հետո տեսա «Ֆեյսբուք»-ով շուխուռները, դե Ծառուկյանը թշնամի չունի, նախանձողներ ունի:

 

Տեսնելով էս ամենը՝ ասել եմ՝ ժողովուրդ ջան, կգամ, էս քանի օրը տարբեր երկրներից հյուրեր ունեի»,- շարունակեց Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց, որ հարցը բարձրացնելու է խորհրդարանում:

mamul.am

Be the first to comment on "Ես նեղացած եմ էղել հանձնաժողովից, խի՞ եք սաղ թողնում Ծառուկյանի վրա, էս երկրում մի հատ Ծառուկյան կա՞… Բարկացած եմ եղել, չեմ եկել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ