Աստված մեծահոգի է. Ահա թե ինչ պատասխան տվեց ծերունին կնոջ տառապանքին. Խոսքեր որոնք միշտ կհիշվեն

 

Ծեր, իմաստուն չինացին քայլում էր ձյունապատ դաշտով, երբ տեսավ տարիքն առած, արտասովող մի կնոջ ու հարցրեց, թե ինչու է նա լաց լինում:

 

– Լաց եմ լինում, քանի որ մտածում եմ կյանքիս մասին, իմ երիտասարդության, անցած գեղեցկության և այն տղամարդու մասին, ում սիրել եմ:

Աստված շատ դաժան է գտնվել, երբ շնորհել է հիշելու ունակություն: Չէ՞ որ նա գիտեր, որ ես կհիշեմ իմ կյանքի գարունն ու լաց կլինեմ:

 

Իմաստունն այդ ընթացքում կանգնել էր ձյունառատ դաշտում ու անքթիթ նայում էր ինչ-որ կետի ու մտածում: Անսպասելիորեն կինը դադարեց լաց լինել ու հարցրեց ծերունուն.

– Ի՞նչ եք Դուք տեսնում այնտեղ:

– Վարդերի դաշտ,- պատասխանեց իմաստունը,- Աստված մեծահոգի է գտնվել իմ հանդեպ, երբ ինձ տվել է հիշելու ունակություն: Նա գիտեր, որ ձմռանը ես միշտ կարող եմ հիշել գարունն ու ժպտալ:

 

Այս առակն այն մասին է, որ երբեք պետք էչէ դժգոհել հիշողությունից, քանի որ միշտ չէ, որ հիշողությունը մեզ տանում է միայն վատը վերհշելու,այլ կան շատ բաներ, որոնք հիշելով երջանկություն ենք վերապրում:

Անհնար է լինի այնպիսի կյանք, որտեղ միայն դառը հիշողություններ լինեն:

Աստցված մեծահոգի է. Ահա թե ինչ պատասխան տվեց ծերունին կնոջ տառապանքին. Խոսքեր որոնք միշտ կհիշվեն

Be the first to comment on "Աստված մեծահոգի է. Ահա թե ինչ պատասխան տվեց ծերունին կնոջ տառապանքին. Խոսքեր որոնք միշտ կհիշվեն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ